Հաճախ զբաղվեք սեքսով. դա ձեզ կպաշտպանի շատ խնդիրներից ծերության ժամանակ
Պարբերական սեքսը անհրաժեշտ է երջանիկ և առողջ ապրելու համար: Վերջերս գիտնականները պարզել են, որ հաճախակի սիրով զբաղվելը կարող է ձեզ ազատել մի շարք խնդիրներից ծերության ժամանակ, մասնավորապես, պաշտպանել ծերունական թուլամտությունից:
Այս թեմայով հետազոտությամբ զբաղվել են Օքսֆորդում աշխատող գիտականները: Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ կանոնավոր սեքսը կարող է նշանակելիորեն երկարացնել երիտասարդությունը, ինչպես նաև ազատել ծերունական թուլամտությունից:
Հետազոտության շրջանակներում փորձարկում է անցկացվել 28 տղամարդկանց և ավելի քան 40 կանանց մասնակցությամբ: Նրանց տարիքը եղել է 50 անց: Նրանցից յուրաթանչյուրը պատմել է իրենց սեքսուալ ակտիվության մասին: Դրանից հետո մասնագետները ստուգել են նրանց մոտ ծերունական թուլամտության առկայությունը:
Արդյունքում եզրակացություն է արվել, որ նրանք, ովքեր ունեցել են և ունեն ակտիվ սեքսուալ կյանք՝ չունեն ծերունական թուլամտություն: Նրանք հիանալի հիշում էին տարբեր տեղեկատվություն և բարձրաձայն ասում այն:
Այս հետազոտությունից հետո գիտնականները խորհուրդ են տվել կանանց և տղամարդկանց չմոռանալ ամուսնական պարտականության մասին, քանի որ դա դրական է ազդում գլխուղեղի վրա՝ նվազեցնելով ծերունական թուլամտության զարգացման ռիսկը:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...