5 բան, որ իսկական տղամարդը երբեք չի անի հարաբերություններում
Երբեմն մենք մնում ենք հարաբերություններում` տանելով վատ վերաբերմունքը միայն այն պատճառով, որ իրավիճակից ելք չենք տեսնում: Երբեմն սխալմամբ կարծում ենք, որ ձևն ավելի կարևոր է, քան բովանդակությունը: Անտեսում ենք տագնապալի նշանները:
Ահա 8 բան, որոնցից կխուսափի իսկական տղամարդը, ով գնահատում է սիրելիի հետ հարաբերությունները:
Իսկական տղամարդը երբեք չի ստիպի զգալ քեզ այնպես, կարծես դու քո տեղում չես: Այո, ցավոք, շատերն իրենց հարաբերություններում հարմարավետ չեն զգում իրենց: Նմանատիպ անինքնավստահությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ, այն կարող է առաջանալ ներքին անլուծելի որևէ կոնֆլիկտից: Պատճառը կարող է լինել նաև ձեր զուգընկերոջ պահվածքը: Քեզ իսկապես գնահատող ու իր կյանքը քեզ հետ պատկերացնող տղամարդը երբեք չի ստիպի զգալ, թե դու պարզապես միայն լրացնում ես իր կյանքը: Նույնիսկ եթե խնդիրն առաջացել է կնոջ ցածր ինքնագնահատականի պատճառով, իսկական տղամարդը չի բարդացնի իրավիճակը: Ավելին, նա ավելի ուշադիր ու հոգատար կլինի` փորձելով աջակցել:
Նա երբեք բռնություն չի կատարի քո հանդեպ: Ցանկացած տեսակի բռնությունը վատագույն բանն է, որ կարելի է անել դիմացինի հանդեպ: Կապ չունի` խոսքը ֆիզիկական, էմոցիոնալ, սեռական, թե հոգեբանական բռնության մասին է: Ոչ մի կենդանի արարած արժանի չէ նման վերաբերմունքի: Բռնությունը ոչ միշտ է լինում ակնհայտ: Հաճախ այն դժվար է տարբերել: Իսկական տղամարդն ինքնավստահ է, երբեք իր կնոջ հանդեպ բռնություն չի կատարի նրա հաշվի ինքնահաստատվելու ու ցույց տալու համար, թե ով է գլխավորը: Կոնֆլիկատային իրավիճակներում մանիպուլյացիոն տեխնիկաներ գործածելու փոխարեն, իսկական տղամարդը խոհեմ ու առողջ կդատի` կոմպրոմիս գտնելու համար:
Նա չի խուսափի քո խնդիրներից ու ցանկություններից: Ոչ մի հարաբերություն հարթ ու կատարյալ չէ: Ձեր միջև կարող են լինել տարբեր կոնֆլիկտներ ու վեճեր: Իսկական տղամարդը երբեք չի խուսափի դրանցից` դրանք հետոյի թողնելով: Նա կհասկանա քեզ, պատրաստ կլինի լսել ու երբեմն զիջել:
Նա չի թերագնահատի քեզ: Գնահատված լինելը ամենամկարևոր բաներից մեկն է հարաբերություններում: Հաճախ սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը խանգարում են տեսնել դիմացինի արժանիքները: Իսկական տղամարդը երբեք չի ստորացնի քեզ` ցածրացնելով ու չգնահատելով: Նա երբեք չի ստիպի քեզ անիմաստ ու ավելորդ զգալ: Քո կարծիքը նրա համար նշանակություն կունենա:
Նա երբեք չի հրաժարվի քեզանից: Ինչպես էլ զարգանան ձեր հարաբերությունները, նա չի հրաժարվի քեզանից ու ձեր հարաբերություններից: Նա համբերատար կլինի ու չի լքի քեզ` որքան էլ հեռանալն ավելի հեշտ լինի:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...