Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

«Ես սիրում եմ սիրված լինել»․ Ալեքսանդր Բաբասյան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում, Ladynews.am-ի հետ զրույցում խոսեց նոր ծրագրերի և գործնական հաջողությունների մասին:

- Ավարտել եք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Իրարից տարբեր մասնագիտություններ ունեք: Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեցին Ձեր դերասանական առաջին քայլերը:

- Ընտրել եմ այդ համալսարանն ու մասնագիտությունը, որովհետև իմ կյանքի այդ շրջանի համար դա էր ամենահարմարը: Տասներեք տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Ժամանակին տեսահոլովակներում որպես ֆուտբոլիստ նկարահանվելու շատ առաջարկներ են եղել: Նկարահնվել եմ մի քանի տեսահոլովակներում, երբ դեռևս սերիալներում չէի նկարահանվում: Մեկ անգամ, ընկերոջս՝ Նարեկի կողմից, ով այն ժամանակ «Որոգայթ» սերիալի տնօրենն էր, ստացա այդտեղ մոտավորապես տասնհինգ սերիա խաղալու առաջարկ և ես այն ընդունեցի: Այդ պահին չէի մտածում ոչ սցենարի, ոչ էլ դերի մասին, պարզապես սերիալում հայտնվելու, դերը խաղալու և դրա տակից պատվով դուրս գալու մասին էի մտածում: Առաջին քայլերս սկել եմ հենց այդպես:

- «Ցանկացած առաջարկ ընդունելիս առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին ու իմ դերին։ Կերպարի մեջ հատկապես ո՞ր կետն է կարևոր, Ձեր դրական պատասխանին արժանանլու համար:

- Կերպարի մեջ, իհարկե, ինձ համար առաջնային է դերը: Առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին: Կարևոր է, որ կերպարն ինչ-որ կերպ համապատասխանի իմ իրական կերպարին, որպեսզի ավելի ոգևորված աշխատեմ: Ծնվել եմ առյուծ համաստեղության տակ և, գուցե ինչ-որ տեղ համապատասխանում եմ այդ համաստեղությանը: Իմ շրջապատում, ֆուտբոլ խաղալիս էլ սիրում եմ առաջինը լինել և դա կապված չէ միայն սերիալների հետ: Իմ տեսակով եմ լիդեր: Առաջնային դեր խաղալն էլ պարզապես իմ ցանկությունն է, որպես Ալեքսանդ Բաբասյան:

600x580

- Հարցազրույցներում հաճախ եք օգտագործում «ես լինեմ, ես ցանկանամ, ինձ դուր գա» և այլ նմանատիպ արտահայտություններ: Չե՞ք կարծում, որ նման արտահայտություններով հանդիստեսի առջև ներկայանալը կարող է հպարտ մարդու տպավորություն թողնել և սիրո փոխարեն արժանանալ հակակրանքի:

- Ես չեմ պատկանում այն դերասանների թվին, ովքեր խաղում են հենց հանրության համար, որոշակի արտահայտություններ անում մարդկանց դուր գալու համար: Ես այն դերասաններից եմ, ովքեր ասում են և անում այն, ինչ ցանկանում են: Ձեր նշած արտահայտությունները նրանից են առաջանում, որ ես իմ տեսակով եմ այդպիսին և սիրում եմ, որ ամեն ինչ լինի իմ ցանկությամբ: Գուցե դա բնավորության վատ գիծ է և կարող է արժանանալ մարդկանց հակակրանքին, բայց ինձ ցույց եմ տալիս այնպիսին, ինչպիսին կամ: Հեռուստադիտողը կցանկանայի, որ իմ անձի փոխարեն իմ կերպարը սիրեր:

- Բավականին ակտիվ եք համացանցում: Կարելի՞ է ենթադրել, որ առաջինը լինելու հետ մեկտեղ, սիրում եք նաև ուշադրության կենտրոնում լինել:

- Իհարկե, ես սիրում եմ սիրված լինել: Դա էլ է հավանաբար համաստեղությամբ առյուծների բնավորության մի գիծ: Նույնիսկ մեկ անգամ կարդում էի այդ համաստեղության տակ ծնված մարդկանց մասին մի բնութագրում և հատկապես այս միտքն է տպավորվել, որ ասում է՝ գովեք կամ սիրեք առյուծներին և դուք կդառնաք նրանց մտերիմ ընկերը:600x580

Ձեր կերտած կերպարներից, ո՞րն եք համարում ամենահաջողվածը:

- Իմ մարմնավորած դերերից երկուսն եմ առանձնացնում: Միանշանակ հեռուստադիտողի կողմից սիրվել է «Աննա» հեռուստասերիալից Վարդանի կերպարը, որը մեծ ճանաչում բերեց ինձ և սիրվեց: Իսկ ինձ հոգեհարազատ է «Կայարան» հեռուստասերիալի Առնոյի կերպարը:

- Նրանք ովքեր դիտել են «Աննա» հեռուստասերիալը կնկատեն, որ այնտեղ մարմնավորած Ձեր կերպարը ինչ-որ չափով նման է «Կայարան» հեռուստասերիալում Առնոյի կերպարին, թեև այստեղ վերջինս շարունակում է բացասական կերպար հանդիսանալ: Եթե փորձեք համեմատական անցկացնել, երկու կերպարների դեպքում կերպարը կերտելիս ինչպիսի՞ բարդություններ ու զգացողություններ եք ունեցել:

- Առնոյի և Վարդանի կերպարները, իհարկե, ունեն ընդհանուր գծեր, բայց ինձ համար դրանք բոլորովին տարբեր կերպարներ են: Ես նույնիսկ չեմ էլ համեմատում նրանց: Առնոյի կերպարը ֆանտաստիկ է և իմ դերասանական խաղը միանշանակ առանձնացնում եմ, որովհետև «Աննա» հեռուստասերիալում առաջին քայլերն էի անում և միգուցե կերպաը շատ սիրվեց, բայց, ինձ դուր չէր գալիս իմ խաղը, իսկ այս սերիալում ես բոլոր կողմերով սիրում եմ Առնոյի կերպարը: Այդ կերպարները կերտելիս բարդությունները նույնպես տարբեր են: Այն ժամանակ չէի պատկերացնում ինչ անել, չնայած նրան, որ ինձ օգնում էր ռեժիսորը: Իսկ հիմա ես աշխատում եմ ոչ թե դերասանական խաղի, այլ իմ կերպարի վրա: Ես նույնիսկ հիմա ունեմ բարդություն այն առումով, որ ամեն օր աշխատում եմ ինձ և Առնոյի կերպարի վրա:600x580

- Ի՞նչ եք կարծում, այս տեսակ կերպարներն ավելի՞ են սիրվում և հիշվում, քան «բարի տղաները»:

- Որպես հեռուստադիտող կարծում եմ, որ բարի կերպարները շատ ժամանակ նույնիսկ չեն հիշվում: Բացասական կերպարներն ավելի են տպավորվում, քանի որ դրանք ավելի շատ խաղալու տեղ ունեն: Այս դեպքում նույնիսկ բարդություններն են շատանում: Թեև, եթե դերասանները դրական կերպարները լավ խաղան, կարող է հիշվեն, բայց որքան ես եմ նկատել, այդ կերպարները մեզ մոտ այդքան էլ լավ չեն խաղացվում:

- Կան մարդիկ, ովքեր «Կայարան» հեռուստասերիալը սցենարական առումով նմանեցնելով թուրքական սերիալներից մեկին կարծում են, որ ATV-ն ընդօրինակում է նրանց: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Համեմատություններ անցկացնում են հեռուստադիտողները կամ գուցե մասնագետներ: Ես թուրքական սերիալներ չեմ նայում և ոչ մի թուրքական բառից չեմ օգտվում, այդ իսկ պատճառով զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից, քանի որ ցանկացած թուրքական արտադրանքն ինձ մոտ ատելություն է առաջացնում: Թուրքիա բառը մեր ընտանիքում փակ է և աշխատում ենք առհասարակ չօգտագործել այն:

- Էրիխ Ֆրոմը գրել է. «Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…»։ Ինչպիսի՞ն է «սիրոարվեստը» Ալեքսանդր Բաբասյանի համար:

- Մեկ անգամ Ալեքսանդր Բաբասյանը սիրո հետ կապված հետաքրքիր արտահայտություն է արել: Դա պատահմամբ էի արել, բայց հետո հասկացա, որ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Չեմ կարող հիշել, թե որտեղ էի հանդիպել, բայց ես դրան ավելացրեցի. «Ես խնայում եմ, քանի որ սիրում եմ Լիլիթին»: Երբեք զերծ չեմ մնում տալուց ու նվիրելուց, այսինքն, խնայում եմ, որ տամ Լիլիթին: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաև սիրո մեջ հանգստությունը:600x580

- Երևանում գործում է նաև Ձեր սրճարանը: Որտեղի՞ց են ծնվում նոր գաղափարները կապված ճաշացանկի և ինտերիերի ձևավորման հետ:

-Սրճարանն իր ուրույն ոճն ունի: Գաղափարները հիմնականում առաջ են գալիս կնոջս՝ Լիլիոթի կողմից, քանի որ այն հիմնականում ունի դիետիկ ուղղվածություն: Մնացած բոլոր հարցերը միասին ենք քննարկում, հաշվի ենք առնում ընկերների և գործընկերների կարծիքը,մեզ շատ է օգնում նաև մեր լավ ընկերը՝ Գայանեն: Մենք շնորհակալ ենք բոլոր ընկերներին և այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ կայանա մեր սրճարանը:

- Կա՞ն նոր ծրագրեր, որոնցով պատրաստվում եք հանդես գալ:

- 2017 թվականը ինձ համար լավ տարի է լինելու, ես վստահ եմ: Նպատակ ունեմ աճեցնելու և զարգացնելու այն ամենը, ինչը ստեղծել եմ: Այն ինձ համար կլինի նաև գործնական հաջողությունների տարի, քանի որ նպատակները շատ են: Այս տարի պատրաստվում եմ մեծ ծրագրեր իրականացնել, որոնք ընթացքում հայտնի կդառնան բոլորին: