Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ ՄեդվեդևՄենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻ հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ ԱբրահամյանՎթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժածԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում ենՓրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների առաջին փուլի համարՄենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Նախկինում բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա ու ուզում էին ամուսնանալ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Իսկ ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է այս մասին ասում Ձեր կենդանակերպի նշանը։

Խոյեր

Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։

Երկվորյակներ

Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Նրանք պարզապես սիրում են հարաբերություններ, բայց նրանք նաև հակված են ձանձրանալու շատ արագ, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։

 

Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։

Առյուծ

Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։

Կույս

Կույսերը շատ նպատակասլաց են։ Նրանք ոչ միայն նպատակներ են դնում, այլև գիտեն ինչպես հասնել դրանց։ Եթե նրանք առաջին տեղում դնում են աշխատանքն ու կարիերան, ապա չեն էլ մտածի ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, Կույսերն այն կարծիքին չեն, որ ամուսնությունը կխանգարի նրանց՝ հասնելու հաջողության։ Շատ Կույսեր նախընտրում են շուտ ամուսնանալ, որպեսզի հետո զբաղվեն միայն իրենց հարցերով։

Կշեռք

Իրենց անվճռականության պատճառով Կշեռքները կարող են ամուսնանալ երիտասարդ տարիքում ու հետո զղջալ։ Այնուամենայնիվ, եթե նրանք համբերում են մի փոքր, հաճախ կայացնում են հիանալի որոշում։

Կարիճ

Կարիճները հաճախ տատանվում են երկու ծայրահեղությունների միջև. մի կողմից սիրահարվում են արագ ու խենթի պես, մյուս կողմից էլ շատ հեշտ են դադարում սիրել։ Կարիճներին հատուկ է մի քանի անգամ ամուսնանալն ու ամուսնալուծվելը։

Աղեղնավոր

Ամենից շատ Աղեղնավորը սիրում է ազատությունը։ Նրանք չեն սիրում կապված լինել ընտանեկան պարտականություններով ու հիմնականում ամուսնանում են ուշ, երբ գտնում են մեկին, ով թույլ է տալիս պահպանել ազատությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն վախենում հարաբերություններից, հակառակը՝ սիրով են ընդունում դրանք։ Նրանք հիմնականում շուտ են ամուսնանում ու դառնում երիտասարդ ծնողներ։

Ջրհոս

Այս նշանի տակ ծնված մարդիկ արժևորում են ազատությունն ու երիտասարդ տարիքում չեն ամուսնանում։ Նրանք ուզում են վայելել ազատությունն այնքան երկար, որքան կարող են։ Այնուամենայնիվ, կա մեկ այլ բան, որ նրանք ավելի են արժևորում՝ անվտանգությունը։ Այսպիսով, եթե նրանք գտնում են մեկին, ով ունի նույն արժեքներն ու նաև հասկանում են ազատության կարևորությունը, նրանք կարող են նաև շուտ ամուսնանալ։

Ձկներ

Ձկներն ունեն շատ հետաքրքիր ու խորը ներաշխարհ ու հեշտությամբ կորչում են իրենց մտքերում։ Այս հանգամանքը նրանց խանգարում է երկարաժամկետ հարաբերություններ ունենալ, քանի որ նրանց զուգընկերոջը թվում է, թե նրանք ձանձրանում են կամ մեկ այլ բան։ Ձկների համար քիչ հավանական է ամուսնանալ վաղ տարիքում։ Մարդկանց համբերություն ու իմաստություն է պետք՝ հասկանալու ու գնահատելու Ձկների ներաշխարհը։