Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Բնավորության գծերն՝ ըստ ծնված օրի. Իսկ ինչպիսինն է Ձերը

Դու կարող ես ունենալ այն ամենն, ինչ կամենաս։ Այս օրը ծնված Կույսերը լրացուցիչ զգայական ընկալում ունեն, որն ուղեկցվում է հոգևոր ուժով ու առաջնորդությամբ։

Եթե այս օրն ես ծնվել, ապա պետք է հետևես քո բնազդին, որը քեզ հաջողության ճիշտ ճանապարհով կառաջնորդի։ Չափազանց կարևոր է, որ դու զարգացնես քո ուժեղ կողմերը, քանի որ դա կարող է չափազանց օգտակար ու յուրահատուկ լինել։

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու ուժգին զգացողություններ ունես ու պետք է կարողանաս դրանք արտահայտելու ճիշտ լուծում գտնել։ Դու լուն ուղտ դարձնելու սովորություն ունես ու պետք է կարողանաս կառավարել դա, քանի որ սա կարող է խնդիր լինել հատկապես ռոմատիկ ու անձնական հարաբերություններում։

Խաղաղություն գտիր ու փորձիր հաշտվել այն ամենի հետ, ինչը փոթորկում է զգացմունքներդ։ Սովորաբար այս օրը ծնված Կույսերը տառապում են այս կամ այն բանի համար՝ չկարողանալով ինքնակառավարել իրենք իրենց։ Դադարիր վերլուծել մանրուքները։ Երբեմն ավելի լավ է որոշ բաներ թողնել այնպես, ինչպես դրանք կան։

Այս օրը ծնված մարդիկ խաղաղ են, ընկերասեր, չեն սիրում խոսել, սակայն կարողանում են հետաքրքիր զրույցներ վարել՝ կիսվելով իրենց կենսափորձով ու գաղափարներով։ Նրանք ոճի զգացում ունեն ու գնահատում են գեղեցիկը։ Նրանց ուժեղ երևակայությունը, անկախությունն ու սրամտությունը հնարավորություն է տալիս միշտ օրիգինալ մտածել։

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու սիրում ես մաքուր օդն ու բնությունը, որը մաքրում է մտքերդ ու բարձրացնում ոգիդ։ Դու կարող ես դա քեզ համար շատ շահավետ ձևով օգտագործել գրեթե յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ չափազանց կրեատիվ ես ինքնարտահայտման առումով։

Ընկերներն ու հարազատները։ Այս օրը ծնված մարդկանց ընկերներն ու հարազատները քիչ են։ Հավատարիմ են նրանք, ում դու նվիրում ես քո ժամանակը։ Որպես կանոն, այս Կույսերի ընկերներն ունեն նույն նախասիրությունները։

Այս օրը հուշում է նաև այն մասին, որ հնարավոր է՝ դու փոթորկոտ անցյալ ես ունեցել, որը չես կարողանում մոռանալ։ Այս պատճառով դու լսող, զգայուն ու հասկացող ծնող ես։ Դու ցանկանում ես այնպիսի ծնող լինել, ով միշտ կարող է հաղորդակցվել սիրող ու բաց գրկով։

Միևնույն ժամանակ դու պետք է կարողանաս երեխային թողնել երեխա լինել։ Նրանք վայր կընկնեն հեծանիվից, սակայն նորից կկանգնեն ու կշարունակեն։ Երբեմն նրանք պետք է փորձություններից ու սխալներից սովորեն։ Պարզապես նրանց կողքին եղիր, երբ դրա կարիքը կա։

Սերը։ Սիրային կայանքը քեզ մոտ բավականին պայծառ է։ Դու անմեղություն ունես, որը գրավիչ է շատերի համար։ Այն իրական է, և հակառակ սեռը դա չափազանց հրապուրիչ է համարում։ Ինչևէ, հնարավոր է, որ դու որոշ կասկածներ ունես սիրո և վստահության հարցում։

Սա կարող է դժվարացնել սեր գտնելը։ Երբեմն դու կարող ես չափազանց կասկածամիտ լինել ու դժվարանալ կիսվել իրական զգացմունքներով։ Բացի այդ, հնարավոր է դժվարանաս արտահայտել սերդ զույգիդ հանդեպ ֆիզիկական առումով։ Ինչևէ, դու վստահ ես, դու կարող ես ցույց տալ զգացմունքներդ այնպես, ինչպես ոչ ոք՝ օգտագործելով հնարամտությունդ, քանի որ սիրում ես ստիպել սիրելիիդ իրեն յուրահատուկ զգալ։

Աշխատանքը և կարիերան։ Կույսի համար կարիերա ընտրելը սթրեսային է, քանի որ նա վախենում է առանց աշխատանք մնալու մտքից։ Աշխատանք գտնելը պետք է ամենաքիչն անհանգստացնի քեզ, որովհետև տաղանդավոր ես։ Դու նույնիսկ երկու աշխատանք կանես՝ ընտանիքիդ կարիքները հոգալու համար։

Ինչևէ, դու կնախընտրեիր քիչ գումար վաստակել, միայն թե աշխատանքդ քեզ ինքաբավարարվածության զգացում հաղորդեր։ Եթե ինչ-որ պահի դու աշխատանք չունենաս, ամբողջ օրը կծախսես փնտրելով, այստեղ ու այնտեղ դիմելով, մինչև որ արդյունքի հասնես։

Առողջությունը։ Եթե դու ծնվել ես այս օրը, ապա ուշ, թե շուտ քո առողջության վրա կսկսեն ազդել սթրեսի հետքերը։ Այս օրը ծնված մարդիկ մյուսների խնդիրներին այնպես են վերաբերվում, որ դա կարող է անառողջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Բոլոր այն միջոցները, որ դու ձեռնարկում ես առողջ լինելու համար, անարդյունավետ են հենց այս պատճառով։

Դու սիրում ես առողջ սնվել, քո անկյունում մարզվել։ Սակայն թերևս օգտակար կլինի յոգայի կամ ինքնաբուժման արվեստի խմբակների հաճախել՝ հանգստանալու և միտքը կտրելու աշխատանքից ու ողջ դրամայից։Օգոստոսի 29-ին ծնված անձինք հնարավոր է՝ ինքնավստահության պակաս ունենան անցյալի խնդիրները լուծելու համար։ Սա կարող է դժվարացնել ներկա և ապագա հարաբերությունները։ Թերևս սա է պատճառը, որ դու մտերիմ քիչ ընկերներ ունես։ Ինչևէ, ընկերներիդ բախտը բերել է՝ քեզ նման հավատարիմ ընկեր ունենալու համար։

Հայտնի մարդկանցից այս օրն են ծնվել Մայքլ Ջեքսոնը, Ջոն Լոքը, Ինգրիդ Բերգմանը, Թոմ Գանը, Դինա Վաշինգթոնը։