Աշխարհի ամենատարօրինակ մարդիկ (ֆոտո)
Աշխարհը մեր շուրջ զարմանահրաշ ու անկանխատեսելի է և նախևառաջ շնորհիվ անսովոր մարդկանց, ովքեր ապրում են մեր մոլորակի տարբեր անկյուններում:
Ամփոփելով անցած տարին` Barcroft Media հայտնի գործակալությունը ներկայացրել է 2014թ. իր լուսանկարիչների կողմից արված ամենատպավորիչ կադրերը:
1. Մոլորակի ամենաբարձրահասակ հարսնացուն
Էլիզանի դա Կրուս Սիլվան ծնվել է Բրազիլիայում ու մեծացել է միանգամայն առողջ ու գեղեցիկ երեխա՝ այն բացառությամբ, որ նա իր տարիքի համեմատ շատ բարձրահասակ է եղել: Այժմ նա 19 տարեկան է ու պաշտոնապես կրում է Բրազիլիայի ամենաբարձրահասակ աղջկա տիտղոսը, նրա հասակը 203 սմ է, իսկ նրա փեսացուինը` ընդամենը 162 սմ:
foto1
foto2
2. Մարմնամարզության աշխարհի չեմպիոնուհին, ով ծնվել է առանց ոտքի
27-ամյա ամերիկուհի Ջեն Բրիքերը ծնվել է առանց ոտքi, սակայն դա նրան չի խանգարել դառնալ մարմնամարզության աշխարհի չեմպիոն:
Barcroft Media's Best Pictures From 2014
3. Հսկայական ձեռքերով տղան
8-ամյա Կալիմը, ով ծնվել է Արևելյան Հնդկաստանում, ունի աննորմալ մեծ ձեռքեր: Նրա յուրաքանչյուր մատը կշռում է 8 կգ, իսկ մատների երկարությունը 33 սմ է:
Barcroft Media's Best Pictures From 2014
4. 45 կգ կշռող չալմայով հնդիկը
Տղամարդն ամեն օր հսկայական ավանդական չալմա է կրում, որն անվանում է «պագդի»: Այն կշռում է 45 կգ ու կազմված է 645 մ կտորից: 60-ամյա հնդիկն արդեն 16 տարի կրում է այդ չալման` օրaկան 6 ժամ ծaխսելով այն փաթաթելու համար:
Barcroft Media's Best Pictures From 2014
5. 130 կգ կշռող մոդելը` թզուկ տղամարդկանց երազանքը
130 կգ կշռող ու 2 մ հասակ ունեցող ամերիկացի մոդել Ամանդա Սուլեն գումար է աշխատում` կատարելով ցածրահասակ տղամարդկանց անմեղ ցանկությունները, ովքեր գերադասում են ավելի թմբլիկ ու խոշորամարմին կանանց: Որոշակի գումարի դիմաց Ամանդան կարող է ձեզ ձեռքերի վրա պահել և այլն, սակայն ոչ մի ինտիմ ծառայություններ:
6. 91-ամյա հարսնացուն ու նրա 31-ամյա փեսացուն:
Փիթսբուրգից 31-ամյա Քայլ Ջոնսին սիրավեպ ունի 91-ամյա Մարջորի Մաքքուլի հետ: Զույգը ծանոթացել է 2009 թ. գրքերի խանութում, ու այդ օրվանից միասին են թե՛ հոգով և թե՛ մարմնով:


7. Աշխարհի ամենագեր հարսնացուն
Այովայից Չարիթի Փիրսն այժմ կշռում է 358 կգ: Չնայած իր ներշնչող չափսերին ու այն փաստին, որ նա գրեթե տանից դուրս չի գալիս, կինը կարողացել է գտնել իր սիրուն: 3 տարի առաջ Չարիթին սիրահարվել է իրենից 2 անգամ ավելի երիտասարդ մի տղամարդու:


8. Մարդ – մկանը, նա 56-ամյա Արլինդո դե Սոուզան բրազիլացի մարմնամարզիկ է:
9. Գորշ արջ վարժեցնողը
Դուգ Սուսը մոլորակի ամենահայտնի կենդանի վարժեցնողն է: Նա համարձակվում է անել այն, ինչ չի համարձակվում անել ոչ մի այլ մարդ աշխարհում, օրինակ՝ գլուխը դնել արջի երախի մեջ:
10. Տղա – սքեյթբորդը
2014 թ. հուլիս ամսին 6-ամյա Գագա Սաթիշից ընդամենը 29 վայրկյան է պահանջվել, որ հաղթահարի 70 մ հեռավորությունը:





















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»