Վերացրեք գլխացավն ու սթրեսը 30 վայրկյանի ընթացքում
Պարզվում է՝ մարմնի հատուկ կետերին սեղմելով՝ կարելի է ազդել շատ օրգանների աշխատանքի վրա: Սա հայտնի է դեռևս հին չինական բժշկության ժամանակներից, որը զարգացել է մեզանից հազարավոր տարիներ առաջ: Այն ժամանակ ասեղի ծակոցները համարվում էին բազմաթիվ հիվանդություններից բուժվելու լավագույն միջոց:
Ասեղի ճիշտ և հմուտ ծակոցները ճիշտ կետերին բուժում էր նույնիսկ անհույս հիվանդներին: Մեր մարմնի վրա այդպիսի ակտիվ կետերն ամենուրեք են, և նրանց վրա հնարավոր է ազդել ոչ միայն ասեղի միջոցով: Ակուպրեսուրան (aкупрессура) կետային մերսումն է: Սա միջոց է, որը թույլ է տալիս մարմնի հատուկ կետերին սեղմելով՝ բուժել տարբեր հիվանդություններ:
Օրինակ, կոկորդի առողջության համար պատասխանատվություն են կրում կոկորդի հատուկ կետերը, լյարդի աշխատանքը կարգավորող կետերը գտնվում են կողերի և փորի ներքևի մասում: Գտեք այն մասը, որը ձեզ ամենաշատն է անհանգստացնում, եթե ճիշտ գտնեք կետը, ապա թեթևակի սեղմման դեպքում ծակոց կամ թմրածություն կզգաք: Բուժիչ արդյունքի հասնելու համար այդ կետը թեթևակիորեն մերսեք: Սեղմեք այդ կետի վրա, շրջանաձև շարժումներով մերսեք, եթե ցանկանում եք, ապա կարող եք նաև ավելի ուժեղ սեղմել: Կես րոպե անց ավելի լավ կզգաք:
Փորձեք այս մեթոդի արդյունավետությունը, երբ գլխացավ ունենաք: Սեղմեք այն կետի վրա, որը գտնվում է բթամատի և ցուցամատի արանքում:
Սեղմեք այնպես, ինչպես արդեն նշեցինք: Այս կետի մերսումը հանգստացնում է, թեթացնում, օգնում է վերականգնել սրտի աշխատանքը: Որոշ ժամանակ անց գլխացավը կանցնի: Նույնը կարող եք անել ոչ միայն գլխացավի դեպքում, այլև՝ տարատեսակ սթրեսների:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»