Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ի՞նչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը

Հնուց ի վեր կարևոր նշանակություն են տալիս, կախարդական իմաստ հաղորդում, և բնական է, որ դրա հետ կապված շատ ժողովրդական նշաններ կան, և եթե հետևես դրանց, հնարավոր կլինի կառավարել ապագայի իրադարձությունները և սեփական կյանք ներգրավել երջանկությունն ու հաջողությունը։

Ի՞նչ պետք է անել ծննդյան օրը։

Բոլորին է հայտնի ժողովրդական այն նշանը, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Բայց պարզվում է, սա վերաբերում է նաև ծննդյան օրվան։ Հենց այդ ժամանակ տեղի է ունենում առաջիկա տարվա համար մեր կյանքի կարգավորումը։
Ձեր ծննդյան օրը, քնից արթնանալով՝ տրամադրվեք լավ օր ունենալ։ Այդպես դուք վերին ուժերի կողմից ուղարկվող դրական էներգիայի հոսքի համար առավելագույնս բաց կլինեք։ Այդ էներգիան մեծ ներուժ ունի, ունակ է վերականգնել վնասված էներգաթաղանթը։ Այդ օրվա լավ տրամադրությունն ի վիճակի է հրաշքներ գործել։
Թույլատրելի չեն կոնֆլիկտները, նվնվոցը, ձանձրույթն ու ագրեսիան։ Բացասական էմոցիաներն արգելափակում են մաքուր էներգիայի հոսքը, և դուք հատկապես խոցելի կդառնաք սև մոգության ու էներգավամպիրների համար։ Մտածեք միայն լավի մասին, մեկուսացեք խնդիրներից։
Եթե դուք հավատացյալ մարդ եք, աղոթարար խնդրանքներով դիմեք Աստծուն։ Դրանք անպայման լսելի կլինեն ու կկատարվեն։ Բարի տրամադրվածությունը և լավ տրամադրությունը ծննդյան օրը կարևոր են և այն պատճառով, որ, համաձայն հնուց եկած հավատալիքների, ինչպես մարդը դիմավորի այդ օրը, այդպես էլ կանցկացնի ողջ տարին։
Նախապես ձեռք բերեք այդ օրվա տոնակատարության համար հագուստ և ներքնազգեստ։ Նույնիսկ, եթե հյուրեր չունեք, միևնույն է, հագնվեք, զարդարվեք ու ինքներդ նշեք ձեր ծննդյան օրը՝ թեկուզ խորհրդանշական կերպով։ Հին մաշված հագուստ մի կրեք այդ օրը, այդպես դուք կվանեք հաջողությունը։ Հագուստի գրպանում գումար դրեք, որ դրանք ողջ տարում չպակասեն։ Եվ մինչև օրվա ավարտը մի զգեստափոխվեք, անգամ, եթե այն ինչ-որ կերպ կեղտոտվի։
Ի՞նչ չի կարելի անել ծննդյան օրը։

Չի կարելի նախապես տոնել ծննդյան օրը։ Համարվում է, որ այդպես դուք կարճացնում եք ձեր կյանքը։
Ծննդյան օրվանից մեկ օր առաջ և հենց այդ օրը պարտք մի վերցրեք (հարևանից անգամ աղ մի խնդրեք, էլ ուր մնաց թե՝ գումար), այլապես ողջ տարին ձեզ կհետապնդեն ֆինանսական խնդիրները, հոգսերը, անհաջողություններն ու աշխատավայրում կոնֆլիկտները։
Ձեր ծննդյան օրը ողորմություն և որևէ մեկի պարտքով գումար մի տվեք։ Այդպես դուք տալիս եք առաջիկա տարվա ձեր հաջողությունն ու բարեկեցությունը։
Այդ օրը հնարավորինս ձեռնպահ մնացեք հիվանդների հետ շփվելուց, քանի որ մեծ է դրանք դեպի քո կյանք ներքաշելու ռիսկը։ Եթե դրանից հնարավոր չէ խուսափել, ապա գրպանի մեջ ցանկացած արծաթյա իր դրեք։ Այն կուժեղացնի հիվանդություններին դիմադրող ձեր էներգադաշտը։
Մարդիկ, ում դուք հրավիրում եք ձեր ծննդյան տոնակատարությանը, նույնպես ազդում են ձեր առաջիկա տարվա վրա։
Ձեր ծննդյան տոնակատարությանը չպիտի ներկա լինեն 9, 13, 18, 51, 21, 13, 99 կամ 100։ Համարվում է, որ վերոնշյալ քանակությունները հոբելյարին դժբախտություն են բերում։
Նույնը վերաբերում է նաև տոնական սեղանի մոմերի քանակին։ Եթե ձեր տարիքը համապատասխանում է վերոբերյալ թվերից մեկին, կարելի է դրությունից դուրս գալ՝ պարզապես այդ տարիքի տեսքով մոմեր գնելով կամ առհասարակ մոմերի գաղափարից հրաժարվելով։
Ծննդյան օրը բարակում է ձեր և նուրբ աշխարհի միջև եղած սահմանը։ Դրա համար էլ դուք այդ օրն առավել ընկալունակ եք դառնում թե լավի, ու թե վատի նկատմամբ։ Այդ պատճառով էլ չարժե ծննդյան տոնին հրավիրել մարդկանց, ում հետ դուք այնքան էլ ջերմ հարաբերություններ չունեք, նրանց, ում մտադրությունների վերաբերյալ կասկածներ ունեք։
Եթե ինչ-որ մեկը ծննդյան օրը ափսե է կոտրում, պետք է ասել՝ չարը խափանվեց։ Կոտրված ափսեի մնացորդները կարելի է դեն նետել միայն հաջորդ օրը, որպեսզի տանից դուրս չհանեք հաջողությունը։ Նույնը վերաբերում է նաև աղբը թափելուն։ Ավելի լավ է դա անել հաջորդ առավոտյան։
Ի՞նչ չի կարելի նվիրել ծննդյան օրը։

Նվերները նույնպես մոգական ազդեցություն ունեն հոբելյարի ճակատագրի վրա։ Դրա համար էլ կարևոր են դրանց հետ կապված նշանները։
Ձեզ նվիրվող ծաղիկները պետք է կենտ թվով լինեն։
Հաշվեք դրանք, ու եթե հանկարծ որևէ փնջի մեջ զույգ թվով ծաղիկներ կան, պարզապես մեկ ծաղիկ հանեք այդ փնջից ու դեն նետեք։

Ցանկալի չի նվիրել գալանտերային իրեր ու կերամիկական սպասք, օրինակ, դրամապանակներ, ձեռնոց, ծաղկամաններ և այլն։
Դա հանգեցնում է աշխատանքային խնդիրների ու ֆինանսական պրոբլեմների։ Այդպիսի նվերները վնասազերծելու համար դրանց մեջ պետք է կոպեկ դնել։ Դա կարող է և նվիրողն անել, և ստացողը։

Նվեր ստացած դանակն ընտանիքում կոնֆլիկտներ կարող է առաջ բերել։
Նույնը վերաբերում է ցանկացած այլ կտրող-ծակող առարկայի։ Մի նվիրեք դրանք։ Իսկ եթե ինքներդ որպես նվեր ստանաք դրանք ձեր ծննդյան օրը, ապա ավելի լավ է ազատվեք դրանցից։

Մարգարիտը հոբելյարին արցունք կբերի։
Դրա համար էլ մարգարտով զարդարված ոչինչ չի կարելի նվիրել։ Նույն այդ պատճառով էլ չի կարելի թաշկինակներ նվիրել։ Եթե դուք ամեն դեպքում այդպիսի նվեր ստացել եք, այն պետք է օգտագործելուց առաջ թրջել սուրբ ջրում։

Հայելի. միջանցք երկու՝ իրական և անդրկողմյան աշխարհների միջև։
Քանի որ ծննդյան օրը ձեր էներգետիկ դաշտը շատ ընկալունակ է, ապա նվեր ստացած հայելին կարող է ճակատագրական դեր խաղալ հոբելյարի ճակատագրում։ Նրա մեջ նայել կարելի է միայն հաջորդ օրը։

Նվերներ մի ընդունեք այնպիսի մարդկանցից, ում ազնվությունն ու բարոյական նկարագիրը ձեզ հավատ չեն ներշնչում։
Եթե հնարավոր չէ հրաժարվել, նվերը վերցնելիս ինքներդ ձեզ քթի տակ ասեք. «Վերցնում եմ միայն այն, ինչ տեսնում եմ, իսկ անտեսանելին թող քեզ մնա»։ Ու մտովի խաչակնքեք։ Բայց եթե, այնուամենայնիվ, նվիրողի մտադրությունների վերաբերյալ կասկածներ ունեք, հետո ազատվեք նրա նվերից։