Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ
Ժամանց

Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, տարիքից և մաշկի գույնից, բնավորության իր առանձնահատկություններն ու նախընտրություններն ունի։ Բայց եթե որոշ առանձնահատկություններով մենք հպարտանում ենք և ի ցույց դնում դրանք, ապա մյուսները թաքցնում ենք բոլորից՝ դրանք համարելով ամոթալի և նույնիսկ լպիրշ։ Իսկ ի՞նչ առանձնահատկություններ են դրանք՝ ըստ աստղաբանների։

 

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները մի ընդգծված ամոթալի գիծ ունեն․ նրանք սիրում են ընդհատել զրուցակցին, որպեսզի պատմեն իրենց հետաքրքիր պատմությունը։ Ինչ էլ որ նրանք պատմում են, անպայման գույներ են ավելացնում և մի թեթև հորինում։ Երբեմն Խոյն այնքան է տարվում, որ ինքն էլ սկսում է հավատալ իր հորինած պատմությանը։ Իսկ դա խոսում է նրա ինքնասիրահարվածության մասին, որն ամոթալի հատկություն է, և որից պետք է ազատվել։

Ցուլ

Ցուլերն անհավանական աշխատասիրություն և համառություն ունենալով հանդերձ ձգվում են դեպի ծուլությունն ու հնարավոր բոլոր վայելքները։ Ցուլերը հակվածություն ունեն շատակերության։ Նրանք գիշերվա կեսին էլ կարող են վեր կենալ, որպեսզի սառնարանից ապուխտի մի համեղ կտոր հանեն և ուրախացնեն իրենց դրանով։ Բացի դրանից՝ նրանք գաղտնի էրոտոման են, որոնք հաճախ երկակի կյանք են վարում միայն նրա համար, որպեսզի մշտապես վայելեն սեռական հաճույքները։

Երկվորյակ

Երկվորյակների շատախոսության մասին լեգենդներ են պտտվում։ Այս մարդիկ այնքան են սիրում շփվել, որ հաճախ չափերն անցնում են՝ սկսելով քննարկել մարդու նույնիսկ ինտիմ մանրամասները նրա մեջքի հետևից։ Բայց ամենաամոթալին այն է, որ եթե Երկվորյակը պատմելու բան չունի, նա սկսում է հորինել և հետո տարածել իր հորինած պատմությունն աշխարհով մեկ։

Խեցգետին

Քչերը գիտեն այն մասին, որ Խեցգետիններն իսկական մանիպուլյատորներ են։ Քնքշանքն ու խնամքը, որով նրանք շրջապատում են մարդկանց, ոչ այլ ինչ են, քան թաքստոց։ Դրանով նրանք մտնում են մարդու հոգու մեջ և կարևոր ու արժեքավոր տեղեկություններ են ստանում, որոնք հետո օգտագործում են ի շահ իրենց։ Խեցգետինը նաև շատ դեպրեսիվ է։ Երբ նրա հոգում խաղաղություն չի տիրում, նա իր բացասական աուրան տարածում է շրջապատի վրա։ Նա գտնում է, որ եթե ինքը վատ է, ուրեմն՝ մնացած բոլորը պետք է վատ լինեն։

Առյուծ

Առյուծները նույնպես ամոթալի հատկություն ունեն։ Այս մարդիկ ինքնահաստատվում են ուրիշների հաշվին։ Նրանք սիրում են զգալ մյուսների նկատմամբ իրենց գերակայությունը, սիրում են նաև զգալ, որ շրջապատողներն իրենց նախանձում են։ Հանուն դրա Առյուծներն ամեն բանի պատրաստ են։ Բացի այդ՝ մտերիմները ճանաչում են Առյուծներին որպես իսկական եսասերների։ Գտնվելով նման մարդու կողքին՝ չպետք է թույլ տաք, որ նա ձեր գլխին նստի, այլապես նրան քշելը դժվար կլինի։

Կույս

Այս նշանի տակ ծնվում են հաշվենկատ և հիշաչար մարդիկ։ Նրանք հաստատ գիտեն իրենց նպատակը և դրան հասնելու համար կարող են քայլել ուրիշների վրայով։ Նրանք երբեք ուղիղ չեն գործում։ Նրանք խորամանկ քայլեր են մտածում, սակայն դրա հետ մեկտեղ երբեք ոչ ոք չի կարողանում Կույսին «բռնացնել» ստոր քայլի մեջ։ Այդ զգացողությունից Կույսերը գերագույն հաճույք են ստանում։ Իսկ եթե դուք նրանց նեղացնեք, նրանք դա հավերժ կհիշեն և չեն ների ձեզ։

Կշեռք

Կշեռքները գաղտնի էրոտոման են։ Նրանց ձգում է սեքսուալ և գրգռիչ ամեն բան։ Սեռական հաճույքի համար նրանք շատ բանի են պատրաստ, անգամ ընտանիք քանդելու։ Կշեռքները նաև հիվանդագին սեր ունեն փողի նկատմամբ։ Հանուն ֆինանսական բարօրության նրանք պատրաստ են նույնիսկ հանցագործության գնալ։

Կարիճ

Աստղաբաններն ասում են, որ Կարիճները սև հոգի ունեն։ Նրանք հակվածություն ունեն սև մոգության նկատմամբ։ Նրանց դուր է գալիս մարդկանց մանիպուլացնելը, նրանց իրենց կամքին ենթարկելը և այդպիսով հասնել այն ամենին, ինչին իրենք ձգտում են։ Նման պահերին Կարիճները զգում են իրենց զորությունը և վայելում են դա։

Աղեղնավոր

Աղեղնավորներին բոլորը շատ շփվող են համարում, սակայն գործնականում նման մարդու հետ շփումը շատ ժամանակ վատ հետևանքների կարող է բերել։ Բանն այն է, որ Աղեղնավորները սիրում են ինտրիգներ։ Բացի այդ՝ ստորությունը նրանց համար սովորական բան է։ Օրինակ՝ Աղեղնավորը կարող է գայթակղել ընկերոջ կնոջը կամ ընկերոջ՝ իրեն վստահված գաղտնիքը բացել մեկ ուրիշի մոտ։ Հնարավոր է, որ նրանք չէին ցանկանա շրջապատին ցավ պատճառել, բայց դա նրանց էությունն է, որից իրենք գաղտնի հաճույք են ստանում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները հայտնի կարիերիստներ են։ Սրանք բավական ժլատ մարդիկ են, որոնք հանուն փողի պատրաստ են գնալ ցանկացած ստորության։ Ավելին՝ հոգու խորքում նրանք նրանք կուրախանան, եթե կարողանան հարստանալ մեկ ուրիշին խաբելու արդյունքում։ Նրանք երջանկանում են փողի առատությունից և միևնույն ժամանակ չեն սիրում ինչ-որ մեկին փող տալ, քանի որ շատ ժլատ են։ Եթե նրանք նույնիսկ պարտքով փող են տալիս, ապա միայն մեծ տոկոսներով։

 

Ջրհոս

Ջրհոսներն ամեն ինչում շահ են փնտրում և երբեք խղճի խայթ չեն զգում, եթե հանուն շահի ստիպված են լինում խաբել ինչ-որ մեկին կամ անցնել նրա վրայով։ Սրանք ցինիկ մարդիկ են, որոնց չի հետաքրքրում շրջապատի մարդկանց ճակատագիրը։ Իրենց սիրելիների համար նրանք առավելագույն հարմարավետություն են ապահովում, նույնիսկ եթե դրանից կարող են տուժել ուրիշները։ Բացի այդ՝ նրանք չեն կարողանում անտարբեր մնալ վնասակար հաճույքների նկատմամբ, ինչպիսիք են ալկոհոլը կամ թմրանյութերը։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները հայտնի երևակայողներ են։ Թե ինչ անառակ մտքեր կարող են անցնել նրանց գլխով, գիտեն միայն իրենք՝ Ձկները, քանի որ իրենց երևակայություններով նրանք կիսվում են միայն իրենց շատ մտերիմ մարդկանց հետ։ Ձկները նույնպես գաղտնի էրոտոմաններ են։ Բացի այդ՝ նրանք խաբեբա են և կեղծավոր։ Նրանք երազում են ապրել ուրիշների հաշվին և հանուն դրա կարող են տարիներով և տասնամյակներով ձևացնել, թե սիրում են և հավատարիմ են։ Բայց իրականում նրանք լրիվ ուրիշ հաճույքների և այլ մարդու մասին են երազում իրենց կողքին։