Կենդանակերպի 6 ամենառացիոնալ նշանները, ովքեր կարողանում են զսպել զգացմունքները
Ծայրահեղ իրավիճակներում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են հանգստանալու վրա, ապա ծրագիր մշակում, որը կարող է օգնել հասնել լավագույն արդյունքի: Երբ Ցուլերը հանգիստ են և հասկանում են՝ ինչպես առաջ շարժվել, գործում են ինքնավերահսկողության և չեզոքության տեսանկյունից:
Երկվորյակներ: Որպես կանոն, արձագանքում են ոչ թե զգացմունքների, այլ տրամաբանության ազդեցությամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ սթրեսը վնասում է ոչ միայն առողջությանը, այլև հարաբերություններին: Երկվորյակները ձգտում են գտնել հիմնական խնդիրը, որը հանգեցնում է սթրեսային իրավիճակի: Հենց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնականացնում են սթրեսի գործոնը, դադարում են դրան ուշադրություն դարձնել:
Առյուծ: Հաճախ են ցանկացած իրավիճակի կենտրոնում գտնվում: Նրանք գիտեն՝ որքան արժեքավոր կարող է լինել հանգիստը: Ցանկացած խնդրի արձագանքելուց առաջ դադար վերցնելը հնարավորություն է տալիս սառել, կանխել բացասականի հետագա տարածումը: Առյուծները ցանկանում են մարդկանց աչքերում սուպերմեն երևալ, այդ պատճառով իրենց հանգիստ են պահում՝ սխալներ և հիմարություններ չանելու համար:
Կույս: Բացասական էմոցիաների շղթայի առաջացումը կանխելու նպատակով Կույսերը տուրք չեն տալիս զգացմունքներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրավիճակի լուծման հնարավոր մարտավարություններ մշակել, կշռադատել այս կամ այն գործողության դրական և բացասական կողմերը: Դա նրանց հնարավորություն է տալիս հանգստանալ, հավաքել մտքերը, ռացիոնալ գործել:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմաստուն են, խելացի, գիտեն, որ սխալ ռեակցիան ավելի շատ վնասում է, քան օգնում: Այծեղջյուրները զգուշավոր են, չեն ցանկանում, որ իրենց դրդեն գործողությունների, որոնց համար հետագայում զղջալու են: Որպես կանոն՝ Այծեղջյուրներն իրավիճակը տրամաբանական տեսանկյունից են դիտարկում: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ ոչ մի կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա, հեռանում են:
Ձկներ: Թեև Ձկները բավական զգացմունքային են, բարդ իրավիճակներում փորձում են հավաքված լինել: Նրանք գիտակցում են իրենց զգացմունքները, ձգտում արտահայտել դրանք՝ հույս ունենալով հաշտվել ընդդիմախոսների հետ և չեզոքացնել բացասական իմպուլսները: Գրգռվելու և երեխայական քայլեր անելու փոխարեն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստեղծագործական լուծումներ են որոնում:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...