Կենդանակերպի 5 ամենահամեստ կանայք. ստուգեք՝ Դուք կա՞ք այդ ցանկում
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավիչ են, հաճախ երիտասարդ տեսք ունեն, կարողանում են ընդգծել իրենց առավելությունները:
Այծեղջյուրները վարվելակերպի հրաշալի կանոններ ունեն, հասարակության մեջ զուսպ են, լուրջ, գերադասում են համեստ, զուսպ կնոջ կերպարում լինել: Ձգտում են գեղեցիկ, բայց ոչ վուլգար տեսք ունենալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են լուրջ մարդու տպավորություն գործել:
Կշեռք: Կին Կշեռքները կարողանում են միևնույն ժամանակ հմայիչ ու համեստ լինել: Նրանք բաց են, բարյացկամ, երբեք չեն խախտում հասարակության կողմից ընդունված կանոնները, նրբանկատ են, ձգտում են բոլորի հետ հարգալից լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զուսպ են, կարողանում են թաքցնել էմոցիաները: Հաճախ են հասարակության շրջանում լավ դիրքի հասնում, ընտրում են աշխատանք, որը կապված է մարդկանց հետ շփման հետ:
Ցուլ: Ցուլերը մեծ ներուժ ունեն, միևնույն ժամանակ կարողանում են գրավիչ և նուրբ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տիրապետում են ճիշտ վարվելակերպի կանոններին, կարողանում են հանգստություն պահպանել, զուսպ լինել: Համեստ պահվածք ունեն, բարեկրթության սահմանները չեն անցնում: Հասարակության շրջանում կոպիտ ու աննրբանկատ չեն արտահայտվում:
Կույս: Կույսերի գեղեցկությունը միանգամից աչքի չի ընկնում: Ոճի հրաշալի զգացում ունեն, կարողանում են ընդգծել իրենց գրավչությունը, բայց երբեք վուլգար տեսք չեն ունենում: Կարողանում են ճիշտ պահվածք դրսևորել հասարակության շրջանում, զուսպ են, համեստ, հարգալից:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազող են, ռոմանտիկ, սիրում են հանգստություն, զուսպ և համեստ պահվածք են դրսևորում: Ձկները կարողանում են հաջողությամբ խուսափել կոնֆլիկտներից, հանգիստ վարքագիծ են դրսևորում, բայց ուժեղ բնավորություն ունեն: Սիրում են հանգստություն և լռություն: Մարտավարական կարողությունների շնորհիվ Ձկները հաճախ հասնում են ավելիին, քան մյուսները պայքարի շնորհիվ:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...