Ինչ հզոր ազդեցություն կարող է ունենալ արծաթը այն կրող մարդու վրա. որն է դրա մոգական ուժի գաղտնիքը
Մարդիկ արծաթը սկսել են օգտագործել հնագույն շրջաններից: Արծաթից պատրաստում էին զենքեր, թալիսմաններ, զարդեր և առ այսօր այդ մետաղը լայնորեն կիրառվում է:
Այն յուրօրինակ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև էներգետիկ հատկություններով: Արծաթը շատերին օգնում է հաջողակ դառնալ:
Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ գիտեին, որ արծաթն ունի մարդու առողջությունը պահպանող հատկություն: Արծաթը կիրառվում է տարբեր ոլորտներում, բժշկության մեջ, ռազմական ոլորտում, էզոթերիկայում:
Արծաթը այն կրողին պաշտպանում է չար աչքից, անեծքից, որպես թալիսման այն կրում են պարանոցին պարզ շղթայի կամ սուր անկյուններով կուլոնի տեսքով: Արծաթը պահպանում է մտքի պարզությունը, ինչը անրաժեշտ է մարդուն ուշադիր և պատասխանատու լինելու համար: Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կան, կամ ձեզ ցանկանում են վնասել, ապա արծաթը կօգնի նվազեցնել թշնամիների ազդեցությունը:
Հին ժամանակներում մարդիկ ջրհորի մեջ արաթե գդալ էին ներտում, ջուրը օգտակար միկրոտարրերով հարստացնելու համար: Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը: Արծաթը մաքրում է օրգանիզմը: Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին իրավիճակներում, այդ իսկ պատճառով այն պետք է կրեն հատկապես նրանք, ովքեր աշխատանքում կարող են ենթարկվել հուզական տրավմաների և դեպրեսիայի:
Արծաթը հիանալի կերպով համադրվում է լուսնաքարի հետ: Լուսնաքարի և արծաթի էներգետիկ հատկությունները շատ մոտ են: Արծաթը հավատարիմ օգնական է ցանկացած գործում, այն համարվում է հանգստության և հավասարակշռության մետաղ, այն կարելի է անվանել էներգետիկ վահան:
Հիշեցում, խորհուրդ չի տրվում արծաթը և ոսկին միասին կրել, դրանց երկուսի էներգիաները հակադրվում են միմյանց:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...