Կենդանակերպի երեք նշան, որոնք իդեալական կին կլինեն իրենց ամուսնու համար
Խեցգետին թագուհի
Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք իրենց զուգընկերների հանդեպ ուժեղ հույզեր են զգում: Հետեւաբար, անմնացորդ սեր են առաջարկում եւ հանուն սիրելի մարդու պատրաստ են բացարձակապես ամեն ինչի: Եթե որոշել եք ամուսնանալ նման կնոջ հետ, դա ճիշտ ընտրություն է, չէ որ նա ամեն ինչ կանի հանուն ձեր երջանկության: Մյուս կողմից, նման կանայք երբեմն չափազանց դրամատիկ են, ապրումներ են ունենում այնպիսի բաների համար, որոնք իրականում այնքան էլ կարեւոր չեն: Ընդհանուր առմամբ, խեցգետին կանայք հրաշալի խոհարարներ են, այնպես որ, դուք ամեն օր համեղ բաներ կվայելեք: Նրանք լավն են նաեւ մոր դերում: Այդ կանայք իրենց զուգընկերների մեջ բարություն եւ ազնվություն են փնտրում:
Խոյ կայսրուհի
Խոյ կանայք տղամարդկանց ստիպում են ծնկի գալ իրենց առջեւ, որովհետեւ բացառիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անդրդվելի են: Բացի այդ, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին, այնպես որ, եթե դուք պատրաստ եք ձեր կյանքը կապել ուժեղ ոգի ունեցող կնոջ հետ, Խոյերը հենց ձեզ համար են: Նման կանայք ձեզանից ամեն հարցում աջակցություն են ակնկալում: Դրա շնորհիվ դուք կկարողանաք սոցիալական բարձր կարգավիճակ վայելել, որովհետեւ բոլորը ձեզ հարգանքով կվերաբերվեն: Խոյերը իրենց տղամարդկանց ավելի ուժեղ, պատասխանատու եւ արժանի են դարձնում: Խոյի նշանի տակ ծնված կանայք հրաշալիորեն գիտակցում են, թե ինչ արժե սպասել հասարակությունից, իսկ ինչ' ոչ: Նրանք իրատես են: Բայց նրանց ուշադրությանն արժանանալն այնքան էլ հեշտ չէ, իսկ եթե ձեզ հաջողվել է դա, ուրեմն նման կինը միեւնույն է' երկար կմտածի ձեր մասին, իսկ հետո կանի այն ամենը, ինչ իր ուժերում է, որպեսզի ձեզ ավելի լավը դարձնի: Նրանք խիստ մայրեր են, որոնք իսկական առաջնորդների եւ հաղթողների են դաստիարակում: Զուգընկերոջից ակնկալում են ուժեղ բնավորություն եւ կյանքում կողմնորոշվածություն:
Կառավարիչ առյուծ
Այդ կանայք իսկական ռազմիկներ են, նրանք ուժեղ են եւ խիստ: Հենց այդ պատճառով նրանց պետք է մեկը, որը նույնքան ուժեղ լինի ոգով: Նրանք երբեք սովորական տղամարդկանց չեն գրավում, ինչպես նաեւ այնքան էլ չեն ջանում գայթակղել նրանց: Նրանց բնական հմայքն ամեն ինչ անում է նրանց փոխարեն: Կին-առյուծները այնպիսի զուգընկերների են փնտրում, որոնք իրենց մտերիմների համար ամեն ինչ կանեն: Դուք չեք գտնի այնպիսի կնոջ, որը ձեզ ավելի շատ սիրի, քան Առյուծի նշանի տակ ծնված կինը: Նրա սերն անշահախնդիր է եւ մաքուր: Նա միշտ պայքարում է ամուսնու եւ երեխաների համար ամենալավի համար, միշտ պատրաստ է պաշտպանել իր մտերիմներին:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...