Հրաժարվելով այս 10 սննդից՝ դուք ձեռք կբերեք ձեր երազած հարթ և ձիգ փորը
Բոլորն էլ ցանկանում են ունենալ հարթ և ձիգ փոր, սակայն միայն մարզվելով դուք չեք հասնի ցանկալի արդյունքի: Ձեզ ենք ներկայացնում 10 սնունդ, որոնցից պետք է կտրականապես հրաժարվել:
Խուսափե՛ք ալկոհոլային ըմպելիքներից: Որոշ ալկոհոլային ըմպելիքներ հարուստ են կալորիաներով, սակայն սա չէ գլխավորը: Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է ախորժակը և շփոթության մեջ է գցում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է լցվածության, լիության զգացողության համար: Այսպիսով՝ նշանակություն չունի, թե որքան կուշտ եք դուք, մեկ գավաթ գարեջրից հետո դուք պարտադիր մի բան կուտեք:
Հրաժարվե՛ք գազավորված ըմպելիքներից: Չնայած որ մենք անընդհատ լսում ենք սրա մասին, միևնույն է, չենք կարողանում հրաժարվել: Բայց եթե դուք իսկապես ցանկանում եք հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին, ապա պետք է վերջ տաք գազավորված զովացուցիչ ըմպելիքներ օգտագործելուն: Անգամ ցածր կալորիականությամբ ըմպելիքները դանդաղեցնում են մետաբոլիզմը, և ձեր օրգանիզմը հակվում է ավելորդ գրամներ հավաքելուն:
Մի՛ ծամեք ծամոն: Երբ դուք ծամոն եք ծամում, ձեր օրգանիզմը պատրաստվում է սնունդ ընդունելու: Բացի այդ՝ ծամելու ընթացքում արտադրվում է ստամոքսահյութ և ձեզ մոտ սովի զգացում է առաջանում:
Պահպանե՛ք ցածր աղայնության սննդակարգ: Հիշե՛ք, շաքարավազի և աղի քանակությունը պետք է սահմանափակվի, հատկապես, եթե դուք ունեք արյան բարձր ճնշում:
Հրաժարվե՛ք արագ սննդից: Գաղտնիք չէ, որ արագ սնունդը չափից դուրս շատ կալորիաներ է պարունակում, որոնք բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ են դառնում: Բացի այդ՝ արագ սնունդ օգտագործելը ձեզ թույլ չի տալիս ձերբազատվել ավելորդ քաշից:
Մոռացե՛ք մայոնեզի մասին: Եթե դուք մայոնեզի և մայոնեզային աղցանների սիրահար եք, ապա դուք պետք է իմանաք, որ մայոնեզը պարունակում է առնվազն 80% ճարպ:
Հրաժարվե՛ք ֆրիից (տապակած կարտոֆիլ): Այո՛, բոլորս էլ շատ ենք սիրում այս ուտեստը, սակայն եթե դուք ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կալորիաներից, ապա պետք է հրաժարվեք ֆրիից: Այսպիսի ուտեստը ոչ միայն նպաստում է կիլոգրամների ավելացմանը, այլև բթացնում է միտքը:
Մոռացե՛ք պաղպաղակի մասին: Սա գաղտնիք չէ և մեկնաբանության կարիք անգամ չկա:
Մի՛ օգտագործեք օրգանիզմը ուռացնող սնունդ: Անգամ ամենանիհար մարդիկ կարող են ունենալ տեսանելի փոր, եթե օգտագործեն օրգանիզմում գազեր առաջացնող և ուռացնող սնունդ:
Մի՛ խաբվեք «առանց շաքարի» ուտեստներին: Այսպիսի սնունդը նպատակահարմար է միայն շաքարային դիաբետ ունեցողների համար:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...