Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

7 պատճառ, թե ինչու են կանայք լքում իրենց տղամարդականց

Հեղինակավոր ամսագրերից մեկը 20-35 տարեկան գեղեցիկ սեռի 50 ներկայացուցիչների շրջանում հարցախույզ անցկացրեց ու փորձեց բացահայտել, թե ինչ պատճառներ կարող են նրանց ստիպել լքել տղամարդկանց ավելի վաղ, քան նրանք այդ մասին կարող են գլխի ընկնել:

Այնպիսի մեղավորների, ինչպիսիք կատաղի խանդն ու ֆանտաստիկ ժլատությունն են, թողել ենք լուսանցքից դուրս, քանի որ այդ դասական տղամարդկային մեղքերի մասին արդեն բավականին շատ է գրվել: Մնացած պատճառներն այնքան էլ տարածված չեն, սակայն պակաս վտանգավոր չեն: Այնպես որ, սիրելի տղամարդիկ, զգուշացեք դրանցից:

Մանկամտություն: Եթե դուք 25 տարեկան եք և ավելի, սակայն մինչև այժմ դեռ նախաճաշում եք մայրիկի պատրաստած նրբաբլիթներով ու ապրում եք նրա սենյակի հարևան սենյակում, ապա լրջորեն մտածելու ժամանակն է: Կանանց աշխատող, ինքնուրույն ու հասուն տղամարդ է պետք, այլ ոչ՝ մայրիկի ուրախությունն ու գանձը: Եվ եթե դուք մինչ այժմ չեք լքել հայրական տունը, հիանալի տղամարդու կերպար ստեղծելու կերպարը բավականին դժվարանում է: Ու այստեղ կապ չունի, որ դուք ֆիզիկապես շատ ուժեղ եք, կամ, ասենք, զուտ տղամարդկային մասնագիտություն ունեք:

Սեփական կենցաղի բացակայությունը կարող է թույլ սեռի կողմից ձեր նկատմամբ ուշադրության իսպառ բացակայության պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, մանկամտության կետի ներքո աղջիկները, տառապալից կկոցելով աչքերը, ներառել են նաև տեսախաղերի նկատմամբ անզուսպ սերը և ձեր բլուզների վրա սուպերհերոսների պատկերների առկայությունը, ինչպես նաև՝ անգամ ոչ բարդ որոշումներ ինքնուրույն կայացնելու անկարողությունը:

Չի ուզում հոգ տանել իր մասին: Երբ տղամարդը մի ամբողջ տարի չի կարողանում հասնել ատամնաբույժի մոտ, կամ շարունակ պատճառներ է փնտրում մարզադահլիճում մարզումը բաց թողնելու, կանանց դա նախազգուշացնում է, և նրանք մտածում են, որ, եթե իրենց զուգընկերն ի վիճակի չէ իր մասին հոգ տանել, ինչպե՞ս նրա վրա հույս դնել:

Սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը և սննդի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն իրականում վանում են կանանց, և, եթե դուք չեք կարողանում հետևել ձեր կոշիկների ու մազերի մաքրությանը, կամ ձեզ համար կարևոր չէ, թե ինչ որակի մթերքներ եք ընտրում, ուրեմն ձեզ անհաջողություններ են սպասվում: Կանայք իրենց կողքին ուզում են տեսնել մարդու, ով բավականաչափ խելացի է՝ չիփսերով չսնվելու ու իր մարմինը խնամելու համար, հատկապես, երբ նրա կողքին կին կա:

Վատ սեքս: Սա ամենատարածված պատասխանն է: Կանանց ճնշող մեծամասնությունն այս կետը սառնասրտորեն մտցրել են իրենց չարաբաստիկ ցուցակի մեջ, և դա տրամաբանական է: Ժամանակակից կանայք հրաժարվում են հաշտվել սեքսի մեջ դրսևորված դիլետանտության հետ: Անխոս, դաժան է, բայց և ազնիվ: Խնդիրը բարդանում է նրանով, որ դուք կարող եք և չկասկածել, որ բարձունքում չեք, քանի որ կանայք կարողանում են ձևացնել` երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

Ամենազվարճալին այն է, որ քիչ ծանոթ տղամարդուն աղջիկներն այս մասին կարողանում են ասել, իսկ իրենց մշտական զուգընկերոջը, որ սեքսն իրենց հաճույք չի պատճառում՝ ոչ: Նրանց լքված տղամարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ինչու են իրենց լքել: Հենց այդ պատճառով էլ ահռելի քանակությամբ բաժանություններ են տեղի ունենում տղամարդկանց համար բացարձակապես անակնկալ ու անհասկանալի կերպով: Բանն այն է, որ կանայք պարզապես չեն ցանկանում վիրավորել տղամարդկանց ինքնասիրությունը, իսկ այդ տնքոցները սոսկ հիասթափության ծանր հոգոցներ են:

Դուք բազմոցային քննադատ եք: Հարցված կանանցից մեկն այսպիսի մի բան ասաց` նա քննադատում էր ամեն ինչ ու բոլորին: Բոլորը վատն են, միայն ինքն է լավը… Դա անտանելի էր ու ահավոր նյարդայնացնում էր:

Իրականում վարքագծի այսպիսի դրսևորումը կանանց համար կարող է ահազանգ լինել: Երբ տղամարդն ինքնահաստատվելով ու սեփական բարդույթները խլացնելով` մեղադրում է բոլորին, ով հայտնվում է իր տեսադաշտում, սարսափելի հոգնեցնող ու ձանձրալի է: Մեղադրվելու ենթակա օբյեկտները կարող են ամենատարատեսակ լինել` սկսած կրկին պարտված ֆուտբոլային մարզչից՝ մինչև Բելգիայի արտաքին քաղաքականություն: Շատ հաճախ այդ թեմաները հետաքրքիր չեն լինում ձեր կողակիցներին, և, եթե դուք արդեն 10 րոպե, փրփուրը բերանն առած, ձեր սսկված զուգընկերուհուն ապացուցում եք, որ Թրամփն ամեն ինչ սխալ է անում, ապա նա հավանաբար կհեռանա շուտով, իսկ դուք չեք էլ նկատի:

Չի ուրախանում իմ հաջողություններով: – Ինձ բարձրացրել են պաշտոնական սանդղակով, իսկ նա չկա: Սրանից էլ ամեն բան սկսվեց,- այսպես, ծանր հոգոց հանելով, իր պատմությունը սկսեց հարցված աղջիկներից մեկը:

Պատմության ավարտը լիովին կանխատեսելի էր. Զույգը բաժանվեց: Բաժանության պատճառը պարզ է, սակայն մեր ժամանակներում, երբ կանայք ավելի բարձր ու նշանակալից պաշտոններ են զբաղեցնում, բոլորովին էլ վերջինը չէ ցուցակում: Իսկապես, ինչը կարող է ավելի ցավոտ հարվածել տղամարդու ինքնասիրությանը, եթե ձեր ընտրյալն արդեն մեծ ղեկավար է, իսկ դուք՝ դեռևս համեստ աշխատակից: Անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողություններով, անգամ, եթե նա մտերիմ է, բարդ խնդիր է, սակայն այդ բարդության մեջ թաքնված է ավելորդ անգամ ձեր ընկերուհու նկատմամբ տածած զգացմունքները ստուգելու եղանակը:

Եթե ստացվեց, ուրեմն նրա նոր նշանակումը ձեր սիրո համար խոչընդոտ չէ: Բացի դրանից, ուրիշի պաշտոնական աճը կարող է հիանալի խթան լինել, բայց միայն այն դեպքում, եթե ընկերուհու աճն ընդունում եք՝ որպես առաջ շարժվելու պատճառ, այլ ոչ թե՝ կամակոր կերպով խանդում եք նրա աշխատանքային գրքույկի մեջ առկա գրառումներին: Բարձր դիրք զբաղեցնող կնոջ կողքին լինելը լրիվ իրատեսական խնդիր է ինքնատիրապետում ունեցող տղամարդկանց համար:

Չի ուզում ամուսնանալ: Այս թեման կանանց համար ամենազգայուններից է, և սրա մասին նրանք անհամարձակ, գրեթե սրբազան սարսափով են խոսում: Եվ իրոք, հանդիպում եք վաղուց, իսկ խորանի մոտ ոչ ոք չի հրավիրում: Դրական հարաբերություններ ունեցող, սակայն մատին փայլող ադամանդով մատանի չունեցող աղջիկները հենց այսպես են մտածում: Կանանց մոտ սպասման ռեժիմը կարող է տարբեր տևողություն ունենալ, սակայն այն նույն ավարտն է ունենում: Հոգնելով առաջարկության սպասելուց` նրանք հեռանում են` իրենց հետևից շրխկացնելով դուռը:

Սովորաբար բաժանմանը նախորդում է սրտակեղեք երկխոսություն: Ժամանակակից կանայք սովորել են հեշտությամբ չհանձնվել ու ուզում են պարզել, թե ինչու իրենք դեռևս հարսանեկան տորթը չեն կտրել: Չէ՞ որ կյանքի լավագույն տարիներն են նրա կողքին անցկացրել, սպասել են, հույս ունեցել, ու հիմա ոչինչ չկա: Եվ եթե դուք չեք զգում, որ համատեղ ապագան հնարավոր տարբերակ է, ավելի լավ է ավարտել այդ հարաբերությունները` ոչ մեկի զուր հույսեր չտալով:

Անհասկանալի հումորի զգացում ունի: Կանանց համար տղամարդու` հումորի զգացում ունենալը պարտադիր պայման է: Պարզ ասած, եթե դուք ցանկանում եք նվաճել կնոջ սիրտը, քիչ է լավ տեսք ունենալը: Անհրաժեշտ է նաև նրան ծիծաղեցնել կարողանալ: Եվ լավ կլինի, եթե դա ձեր սանրվածքով կամ պիջակի գույնով չանեք: Կանայք ասում են, որ իրենք կատակասեր տղամարդկանց են սիրում, այլ ոչ՝ ծաղրածուներին:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք կարող են հարաբերությունները խզելու մասին որոշում կայացնել, եթե ձեր հումորը թույլատրելի միջին մակարդակից ցածր է: Լպիրշների ու նույնպիսի հումորներ գերադասողների հեռախոսահամարներն անմիջապես անհետանում են աղջիկների հեռախոսներից, որովհետև ավելի մեծ տանջանք, քան այդ տրագիկոմեդիայում մասնակցություն ունենալն է, չկա: Իրենք` կանայք, չեն ձգտում դառնալ հումորի ժանրի արքաներ, սակայն հաճույքով հանդես են գալիս՝ որպես մրցավարներ: Ուշադիր հետևեք ձեր հումորներին կնոջ արձագանքին, և, եթե դուք վաղուց ծիծաղի ձայն չեք լսել, ուրեմն նա իր մտքում արդեն որոշումը կայացրել է: