Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալ
Ժամանց

Ինչպես են կանայք իրենց տղամարդկանց դրդում դավաճանության (մարմնավաճառ կնոջ կարծիքը)

Եթե դուք շատ եք տարված ձեր ամուսնու դավաճանության ապացույցներ փնտրելով, ապա կարող եք աչքաթող անել վարքագծի այն շաբլոնները, որոնք սիրելիի հետ հարաբերություններին մեծ վնաս են պատճառում և բաժանում են նրան ձեզանից։

Ներկայացնում ենք նախկինում էլիտար էսկորտ ծառայություններ մատուցած կնոջ կարծիքն այս ամենի հետ կապված։

 

Գիտե՞ք՝ ինչն է ինձ ամենաշատը զարմացնում։ Որ մեծ մասամբ կասկածել և դավաճանության դրդել նրանք սկսում են դեռ շատ ավելի վաղուց, քան տղամարդիկ գնում են այդ քայլին։ Առաջնորդվելով վախով և խանդով՝ իրականում դուք մեծացնում ենք դավաճանության հավանականությունը։

Ահա այն երեք բաները, որոնք կանայք անում են, երբ խանդում են և վախենում են դավաճանությունից։ Եվ սա միայն վանում է ամուսիններին նրանցից։

1. Դուք սկսում եք նրանից ավելի շատ շփում պահանջել (և դադարում եք ներել սխալները)

Դուք կարող է խանդի հաճախակի նոպաներ ունենաք, ձեզ կարող է թվալ, թե կորցնում եք իրավիճակի վերահսկողությունն այն պատճառով, որ ձեր տղամարդը չի շփվում ձեզ հետ այնպես, ինչպես դուք եք նրանից դա ակնկալում։ Ժամանակ առ ժամանակ ցանկացած տղամարդ կարող է անուշադիր, ցրված կամ կոպիտ թվալ, իսկ կինը կարող է դա որպես դավաճանության նշան համարել։ «Երևի նա ինձանից ինչ–որ բան է թաքցնում»,– սկսում եք մտածել դուք։

Այս զգացողությունները կուտակվում են ձեր ներսում և ժամանակի ընթացքում կարող են դուրս հորդել, երբ դուք ինչ–որ մի բանից շատ նեղված կլինեք։ Եվ այդ ժամանակ դուք կբղավեք նրա վրա և ավելորդ բաներ կասեք, այնպիսի բաներ, որ բացարձակ պետք չէր ասել։

Հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությունը տառապում են «թունելային տեսողությամբ», երբ նստած են համակարգչի դիմաց, հեռուստացույց են դիտում կամ կարդում են։ Նրանք չեն կարողանում մի քանի գործ միաժամանակ անել, օրինակ՝ կարդալ և պատասխանել ձեր հարցերին. այսպիսին է նրանց ուղեղի կառուցվածքը։

Այնպես որ, նախքան զրույցը սկսելը համոզվեք, որ նա ուրիշ բանով զբաղված չէ։ Իսկ ամենաճիշտը կլինի պարզապես հարցնելը. «Սիրելիս, կարո՞ղ եմ քեզ մի քանի րոպեով շեղել»։ Նույնը արեք նաև զանգելու դեպքում։

 

2. Դուք ձեր անինքնավստահությունը նրան եք փոխանցում

Հաճախ խանդը կարող է երկակի ստանդարտների բերել շփման մեջ։ Տղամարդիկ հաճախ են ինձ բողոքել, որ իրենց կանայք պատրաստ են ցանկացած հարցի շուրջ շփվել իրենց հետ, սակայն երբ հարցը հասնում է սեռական ցանկություններին, կանայք թեման փոխում են։ Եվ բացատրում են դա նրանով, որ ամոթ է, լպիրշ է և այլն։

Եթե նրան ձեզ հետ այնքան լավ է, որ նա համարձակություն է հավաքել ձեզ սեքսուալ թեմաներով ինչ-որ մի բան խնդրել, ուրեմն՝ դուք ամեն բան ճիշտ եք անում։ Եվ եթե դուք հավանություն տաք նրա ֆանտազիաներին, ապա կտիրանաք նրա անսահման ուշադրությանը, վստահությանն ու սեռական էներգիային։ Իսկ եթե դրա փոխարեն սկսեք խանդի տեսարաններ սարքել, դա միայն կհեռացնի ձեզ իրարից։

3. Դուք լսում եք նրան, բայց չեք ընկալում

Ճիշտ շփման համար առաջին հերթին պետք է սովորել լսել։ Շատ տղամարդիկ, որոնց հանդիպել եմ իմ ծառայությունները մատուցելու տարիներին, պատմում էին այն մասին, որ իրենց կանայք բացարձակ չեն կարողանում լսել։ Իսկ երբ դուք լսում եք, բայց չեք ընկալում ձեր տղամարդուն, բացասական երանգ եք տալիս ամենաչեզոք ինֆորմացիային էլ։

Օրինակ՝ նա առաջարկում է միասին մարզասրահ գնալ, իսկ դուք մտածում եք, որ նա ցանկանում է հասկացնել, որ դուք շատ գեր եք։

Եթե դուք սկսեք իրոք լսել ու ընկալել ձեր տղամարդուն, ապա ավելի լավ կհասկանաք, թե ինչ է նա ուզում սեքսուալ առումով։

 

Շփումը լավացնելու և վստահությունը մեծացնելու լավագույն միջոցներից մեկն առանց կշտամբանքների խոստովանելն է, որ երբեմն դուք խանդում եք նրան։

Այս խոստովանությունը կլիցքաթափի երկուսիդ էլ, և հնարավոր է՝ նույնիսկ ծիծաղեք այդ ամենի վրա։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի նրա հետ զրուցելը, այդ թվում՝ այն մասին, թե ինչն է նրան դուր գալիս և ինչ սեքսուալ ցանկություններ ունի նա։

Կցանկանաք դուք իրականացնել նրա ֆանտազիաները, թե ոչ՝ արդեն այլ հարց է, սակայն այն, որ դուք հնարավորություն եք տալիս նրա պատմելու այդ մասին առանց նրան մեղադրելու, արդեն կնպաստի ձեր կապի ամրապնդմանը։

Թույլ մի տվեք, որ թյուրիմացություններն ու անհանգստությունը ձեր մեջ սեպ խրեն, հատկապես այն դեպքում, որ դրա համար չկան հիմքեր։