Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալ
Ժամանց

Ցուլերն այսօր անախորժություններից զերծ չեն մնա․ սեպտեմբերի 17-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է, տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական: Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք, ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ինքներդ ձեզ:

Ցուլ: Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն, չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա, իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարող եք գործի դնել ձեր արտաքին հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների, հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, սիրելիներին անակնկալներ մատուցել:

Երկվորյակ: Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Տուրք մի տվեք երևակայությանը, այն այսօր կարող է մռայլ մտքերի, վատատեսության պատճառ դառնալ: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները կօգնեն չընկճվել և լավատեսություն պահպանել:

Խեցգետին: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր ամբողջ օրը կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն: Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք, նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Առյուծ: Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նրանց հետ հանդիպումը հաճելի զգացողություններ կպարգևի:

Կույս: Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասն ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել, հյուրեր ընդունել:

Կշեռք: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է, տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Կարիճ: Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար: Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է՝ փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել: Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի:

Աղեղնավոր: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասելու ձեզ, միևնույն է, զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Այծեղջյուր: Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին պետք է նախապես պատրաստվել: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:

Ջրհոս: Օրը բարեհաջող ընթացք կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա ժամադրություններն անմոռանալի կանցնեն:

Ձկներ: Օրվա առաջին կեսը նվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումն օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով: Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Ուղևորություններից անմոռանալի տպավորություններ կստանաք: