Ուշադրություն. դուք կարող եք պարզել մարդու բնավորությունը միայն նրա ձեռքերին նայելով
1. Որոշեք ձեր ուժեղ ձեռքը: Սա արվում է շատ պարզ. աջլիկների մոտ աջ ձեռքն է, ձախլիկների մոտ՝ ձախ: Ձեր հիմնական ձեռքի ափն ու մատերը արտացոլում են ձեր բնավորության գծերը և գործարարության հմտությունները, իսկ մյուսը՝ ձեր վերաբերմունքը մտերիմների հանդեպ:
2. Որոշեք ձեր ուժեղ և թույլ մատերը: Յուրաքանչյուրս ունենք ուժեղ և թույլ մատեր, և որքան ուժեղ են մեր որոշ մատերը, այնքան ուժեղ են արտահայտված բնավորության որոշակի գծեր: Եթե մատը կորացած է, թեքված է դեպի այլ մատ կամ առաջ, ապա դա թույլ մատ է, իսկ եթե մատը երկար է և ուղիղ, ապա դա ուժեղ մատ է: Իսկ այժմ եկեք պարզենք, թե որ մատը ինչ բնավորության գծի համար է պատասխանատու:
1.Ուժեղ բութ մատը վկայում է, որ դուք շատ նպատակասլաց եք և հակված եք մեծ հաջողության հասնել կարիերայում: 2.Ուժեղ ցուցամատը խոսում է ուժեղ և հավակնոտ բնավորության և իշխանության ձգտման մասին: 3.Ուժեղ միջնամատը վկայում է պատասխանատվության, ինքնավստահության և իմաստնության մասին: 4.Ուժեղ մատնեմատը խոսում է ձեր արտիստիկ բնավորության և ինքնարտահայտման հակում ունենալու մասին: 5.Ուժեղ ճկույթը վկայում է ձեր շփվող և անմիջական լինելու մասին:
3. Ուշադրություն դարձրեք ձեր եղունգների ձևին
1.Կլորավուն եղունգները խոսում են ձեր՝ բոլորի հետ հաշտ լինելու ցանկության և անհավանության արժանանալու վախի մասին: 2.Քառակուսի և ուղղանկյունի եղունգները խոսում են ձեր հաստատակամության և անորոշություններ չսիրելու մասին: 3.Թիակաձև եղունգները խոսում են ձեր սրամտության և նորարարությունների հակվածության մասին: 4.Սրածայր եղունգները վկայում են, որ դուք չեք սիրում առօրյա և սովորական իրավիճակներ և ձգտում եք էկզոտիկայի:
4. Ուշադրություն դարձրեք մատերի միջև հեռավորությանը: Եթե ձեր մատերը բավականին հեռու են իրարից, ապա դուք շատ ինքնավստահ և անկախ բնավորության տեր մարդ եք, ով սիրում է արկածներ: Եթե ձեր մատերը մոտ են իրար, ապա դուք չափազանց զգուշավոր, ուշադիր և ինքնամփոփ մարդ եք:
Եթե ձեր միջնամատն ու մատնեմատը հեռու են իրարից՝ ձեզ շատ դժվար է կառավարել և ինչ-որ բան պարտադրել, իսկ եթե մոտ են, դուք հակված եք հետևել կանոններին և կախված եք հասարակության կարծիքից: Եթե ձեր ճկույթի և մատնեմատի միջև հեռավորությունը մեծ է, ապա դուք խուսափում եք լուրջ խոսակցություններից և որոշումներ ընդունելուց, ինչը անդրադառնում է թե՛ ձեր անձնական և թե՛ գործնական կյանքի վրա: Եթե հեռավորությունը մեծ չէ, ապա դուք ունեք անկախ միտք և արկածասեր բնույթ:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»