Մաքրուհին գնաց համարը հավաքելու, որտեղից երկու երիտասարդ էին հեռացել. սավանների տակ հայտնաբերածը ստիպեց նրան արտասվել (Photo, Video)
Ներկայացնում ենք Քայլին և Ջոշին, ովքեր համոզված են, որ աշխարհը կանգուն է մնում բարի գործերի շնորհիվ: Տղաները միասին շատ դրական տեսանյութեր նկարահանեցին, որոնց վերջում գոհ էին մնում բոլորը:
Տղաներն ապշած մատուցողներին հսկայական թեյավճարներ էին թողնում, անտուններին փող էին նվիրում, ուրիշների փոխարեն վճարում էին ավտոլցակայաններում:
Այս դեպքում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ճանապարհի մերձակա փոքր հյուրանոցի մաքրուհուն: Կինը քիչ մնաց՝ լաց լիներ, երբ տեսավ իր համար անծանոթների արածը:
Քայլը և Ջոշը որոշեցին պարգևատրել մաքրուհուն աշխատասիրության համար՝ նրա համար հրաշալի անակնկալ պատրաստելով:
Հոլովակի հեղինակներն անկողինը խառնեցին, սավանը մի կողմ գցեցին, անկողնու վրա 20-դոլարանոց թղթադրամներ շարեցին:
Փողի մոտ երիտասարդները գրություն թողեցին, որում նշել էին. «Այդ գումարը նվեր է, որ կինը հանգիստ կարող է իրեն վերցնել»: Հետո երիտասարդները մահճակալի վրա սավան և ծածկոց գցեցին: Հեռանալուց առաջ երիտասարդները սենյակում տեսախցիկ տեղադրեցին և սպասեցին:
Համար մտնելով՝ մաքրուհին առաջին հերթին սկսեց անկողինը հարդարել: Սավանների տակ գտած փողը նրան շոկի մատնեց: Իսկ երբ գրությունը կարդաց, քարացավ: Անծանոթները 500 դոլար էին թողել:
Տղաները մի քանի րոպե անց հյուրանոց վերադարձան, գտան մաքրուհուն և ամեն ինչ բացատրեցին: Սկզբում կինը փորձում էր փողը վերադարձնել, բայց հետո տղաները համոզեցին փողը վերցնել:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...