Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային ԵԽ պատգամավորը ողջունել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումը Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Կարևոր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ Վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Քանի՞ ադրբեջանցի ընտանիք է ստացել փոխհատուցում ՀՀ կողմից․ Միրզոյանը փակագծեր բացեց Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ
Մեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային
Ժամանց

Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների կանանց 2019թ. յուրաքանչյուր ամիս

2019 թվականը յուրաքանչյուրիս համար ինչ-որ նոր բան է պատրաստել: Անցած տարին մեկի համար հաջողակ էր, մյուսի համար՝ դժվար: Բնականաբար, այս տարվա ընթացքում նույնպես կլինեն երջանկության ու դժվարությունների պահեր:

Ձկներ

Հունվարից մարտ ամիս

Անցած տարին հաջողակ էր ձեր համար, բայց ձեզ մոտ այնպիսի զգացողություն է, ասես ինչ-որ բան չի բավականացնում երջանիկ լինելու համար: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունը մշտապես ուղեկցի ձեզ: Գոհացեք նրանով, ինչ արդեն իսկ ունեք և կարողացել եք ձեռք բերել տքնաջան աշխատանքի շնորհիվ: Կառչեք դրականից, որպեսզի կարողանաք ազատվել բացասական մտքերից:

Ապրիլից հունիս

Հիմա արդեն դուք հաստատ գիտեք, թե ձեզ ինչ է պետք: Դուք եք պլանավորում ձեր կյանքը: Սակայն ձեզ հետապնդում է վախը, թե չեք կարողանալու հասնել ցանկալիին: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունն իշխի ձեզ: Բռնեք հաջողության «պոչից»:

Հուլիսից սեպտեմբեր

Այս ամիսների ընթացքում դուք վերջապես կավարտեք ձեր գործերը: Դուք կկարողանաք հաղթահարել ձեր վախն ու փոփոխություններ մտցնել ձեր կյանքում: Հնարավոր է՝ աշխատավայրում հաջողություն գրանցեք կամ կարիերայում նոր բարձունքի հասնեք, հնարավոր է՝ անձնական կյանքում նոր հարաբերություններ սկսեք: Ամեն դեպքում դա կարևոր չէ, քանի որ դու դա արել եք: Այո, անցել է կես տարի, բայց ամեն ինչ լավ է և լավ ավարտվելու է: Դուք հասել եք ձեր նպատակին:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Այժմ դուք կարող եք դադար վերցնել: Այս վերջին ամիսներին դուք կարող եք վայելել ձեր աշխատանքի պտուղներն ու կենտրոնանալ հաջորդ տարվա պլանների վրա:

Երկվորյակներ

Հունվարից մարտ

2019թ. կսկսեք բարձ տրամադրությամբ, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, ու սպասում եք ինչ-որ կարևոր իրադարձության: Ինչպես միշտ, աշխատանքը ձեզ համար հատուկ նշանակություն ունի, բայց արդեն ժամանակն է զբաղվել անձնական կյանքով:

Ապրիլից հունիս

Այս ամիսներին դուք պետք է զգույշ լինեք, քանի որ ձեզ կարող են խաբել:

Հուլիսից սեպտեմբեր

Դուք ժամանակ ունեք ետ նայելու ու գնահատելու կատարած աշխատանքը: Դուք ինքներդ կհասկանաք, թե որքան է փոխվել ձեր կյանքը: Բայց չարժե կանգ առնել: Շարունակեք շարժվել առաջ, քանի որ դեռևս շատ մանրուքներ կան, որոնք կարելի է բարելավել:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Դուք սկսում եք հասկանալ, որ մաքսիմում արագությամբ առաջ շարժվելով՝ դուք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին տեսադաշտից դուրս եք թողել: Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական կյանքին:

Հնարավոր է՝ դուք սկսեք զղջալ դրա համար:

Կարիճ

Հունվարից մարտ

Դուք մեծ ակնկալիքներ ունեք 2019 թվականից: Դուք շատ եք աշխատել ձեր վրա, ուստի պատրաստ եք ամեն ինչի: Բայց պետք չէ կանգ առնել: Սլաքներն ուղղեք այնտեղ, ուր ցանկանում եք հասնել:

Ապրիլից հունիս

Դուք գտնվում եք հենց այն վիճակում, որին ձգտել եք ի սկզբանե: Եվ դա ձեր էմոցիոնալ բավարարվածության գագաթնակետն է: Դուք հոգնել եք և արժանի եք հանգստի, բայց դեռ մեկ խոչընդոտ կա. Շարունակեք շարժվել առաջ:

Հուլիսից սեպտեմբեր

Այս ընթացքում ձեր մոտ իշխում է ռոմատիկ տրամադրությունը: Կա՛մ ժամանակն է, որպեսզի սիրելիին ասեք ամենահրաշալի բառը, կա՛մ դուք ինքներդ կլսեք դա նրանից: Երկար տարիներ է՝ դուք այդ ուժեղ զգացմունքը չեք ունեցել: Վերջիվերջո, Կարիճներին բնորոշ է ետ մղել նման սերը:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Կյանքը շարունակվում է այնպես, ինչպես դուք այն պատկերացնում էիք: Սակայն տարվա վերջում ձեզ իսկապես ուժերի փորձարկում է սպասվում: Տեղի կունենա մի բան, որը ձեր վերահսկողությունից դուրս կլինի:

Ճակատագրին դեմ մի գնացեք ու հավատացեք լավագույն ելքին: Ամեն ինչ լավ է լինելու:

Կշեռք

Հունվարից մարտ

2018թ. ձեզ համար ծանր տարի էր, ուստի ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եք կարողացել անցնել այդ փորձության միջով ու հաղթահարել այդ ցավը: Առավել ևս՝ եթե դա վերաբերել է հարաբերություններին: Միշտ դժվար է կորցնել մեկին, ում ամբողջ սրտով սիրել եք: Եվ դժվար է շարունակել ապրել դրանից հետո:

Ապրիլից հունիս

Հույսը ձեզ սպասեցնել չի տա: Ձեր կյանքում կհայտնվի մեկը, ով երջանկություն կպարգևի ձեզ: Թույլ մի տվեք, որ անցյալը ձեզ ետ տանի:

Հուլիսից սեպտեմբեր

Արդեն աշուն է, բայց դուք դեռ ապագայի ծրագրեր եք կազմում: Ետ նայեք ու գնահատեք այն ոչ մեծ փոփոխությունները, որոնց դուք կարողացել եք հասնել: Դուք կարող եք և պետք է հպարտանաք նույնիսկ այն փոքր քայլերով, որոնք արել եք մեծ դժվարությամբ:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Նոր հարաբերությունները ձեզ համար լրիվ լուրջ կլինեն: Դուք կզարմանաք այն «նվերից», որը պատրաստել է ձեզ համար Նոր տարին: Ձեր հին վերքերն արդեն ամոքվել են, և դուք արդեն միայնակ չեք:

Առյուծ

Հունվարից մարտ

Հիմա դուք կարող եք մտածել, թե ինչ-որ բան ձեր ցանկացածի նման չէ: Չեք կարողանում գտնել պատճառը, բայց դա որևէ նշանակություն չունի: Դուք առանց այդ էլ արժանապատվորեն եք տարել ձեր կյանքի բոլոր դժվարությունները:

Ապրիլից հունիս

Այս փուլում տեղի ունեցող հաջողությունները կկանխորոշեն հաջորդ ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները:

Հուլիսից սեպտեմբեր

Հանկարծակի կհայտնվեք նախկին և ապագա զուգընկերոջ միջև ընտրություն կատարելու առջև: Դուք ստիպված կլինեք կողմնորոշվել՝ ինչպես եք ցանկանում ապրել: Ինքներդ ձեր համար պարզեք՝ պատրա՞ստ եք շարունակել հոգ տանել, թե՞ ցանկանում եք ազատվել ավելորդ բեռից:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Ծանր տարի էր, ուստի շատ եք մտածում դրա մասին: Բավական է մտածեք, ընդմիջում վերցրեք: Արձակուրդ վերցնելու ճիշտ ժամանակն է:

Աղեղնավոր

Հունվարից մարտ

Դուք դեռևս նախորդ տարվանից նոր հարաբերություններ եք սկսել ու այն կամրապնդեք: Այնպես, ինչպես հարմարվում եք փոփոխություններին, նույն կերպ հարմարվում եք ինքներդ ձեզ: Բայց մի մոռացեք այն մարդկանց մասին, որոնք նախքան դա կարևոր տեղ են զբաղեցրել ձեր կյանքում: Նրանք նույնպես ուշադրություն են պահանջում, եթե անգամ դուք այժմ նախկինի նման մտերիմ չեք:

Ապրիլից հունիս

Դուք գտնվում եք ձեր հարաբերությունների խաչմերուկում և սպասում եք, թե ո՞ւր կտանեն դրանք քեզ: Հարցրեք Ձեր սրտին, այն հաստատ գիտի դրա պատասխանը:

Հուլիսից սեպտեմբեր

Հիանալի ամառ է ձեզ սպասվում: Այնպես որ, թողեք բոլոր գործերն ու մեկնեք ճամփորդության: Մի վախեցեք անել այն, ինչից նախկինում խուսափել եք: Հենց դա է ձեզ սովորեցնելու անել այս տարին:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Տարվա ավարտին դուք կհամոզվեք, որ ամեն ինչ հիասքանչ էր: Դուք կարողացել եք գլուխ հանել այն ամենից, ինչ նախկինում ձեր ուժերից վեր էր թվում: Այժմ դուք գտնվում եք այնտեղ, որտեղ պետք է լինեիք: Դուք երջանիկ եք:

Խոյ

Հունվարից մարտ

Այն, ինչը ձեզ երջանիկ չի դարձնում, մի կողմ թողեք: Հնարավորինս արագ հեռացեք դրանից:

Ապրիլից հունիս

Եթե հեռացել եք, ապա դրանում մի մեղադրեք ձեզ: Ետ նայեք ու գնահատեք, թե որքանով է հաջողվել ձեզ առաջ շարժվել: Հավատացեք, դա նշանակալի ճանապարհ է:

Հուլիսից սեպտեմբեր

Իրադարձությունները շարունակում են փոխվել, բայց դուք մինչև հիմա դիմադրում եք այդ փոփոխություններին: Որքա՞ն եք դա շարունակելու: Սակայն ձեր կյանքում կհայտնվի մեկը, որը կփոխի ձեր կյանքը՝ գլխապտույտ առաջացնելով:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Դուք կհասկանաք, թե ինչ է իրական սերը: 2019թ. վերջին ամիսներին դուք կլինեք ամենաերջանիկ մարդը:

Ջրհոս
Հունվարից մարտ

2018թ. ձեր կյանքում տեղի է ունեցել ինչ-որ դեպք, որի հետևանքով դուք շատ ուժեր եք կորցրել: Այս տարի ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որի մասին դուք երկար կհիշեք:

Ապրիլից հունիս

Դուք կսկսեք մտածել լուրջ հարաբերությունների մասին և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կկատարեք:

Հուլիսից սեպտեմբեր

Անցյալը որևէ նշանակություն չունի. Դուք նայում եք ապագային այն մարդու հետ, ում հետ լուրջ հարաբերություններ եք սկսել: Դա հիանալի է, բայց մի մոռացեք նրանց, ովքեր օգնել են ձեզ անցնել անցյալի ճանապարհը: Եթե անգամ չեք ցանկանում շփվել նրանց հետ, միևնույն է՝ նրանք պետք են ձեզ, որպեսզի մոռանաք անցածը:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Այս ամիսները ձեզ համար կլինեն էմոցիոնալ: Դուք մշտապես խուսափել եք էմոցիաներից, բայց դուք շաղկապված եք դրանց: Դուք կարող եք անցնել այդ փորձությունը:

Ցուլ

Հունվարից մարտ

Դուք կսկսեք երջանկություն փնտրել դրսում, տարբեր վայրերում: Բայց իրականում պետք է ձեր ներսում փնտրեք այն:

Ապրիլից հունիս

Դուք ձեզ սպառված եք զգում, ինչը բնական է: Այո, դա հաճելի չէ, բայց այն կստիպի հասկանալ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ: Դա նշանակում է, որ դուք ձեր կյանքում պետք է որոշակի փոփոխությունների միջով անցնեք:

Հուլիսից սեպտեմբեր

Դուք պետք է փոխվեք: Վախենում եք ձեր շրջապատից որոշ մարդկանց կորցնել, բայց դա նշանակություն չունի: Ճիշտ և անհրաժեշտ մարդիկ միշտ կմնան ձեզ հետ:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Տարվա վերջում դուք կսկսեք նորից ապրել: Պատրաստվեք նորին:

Խեցգետին

Հունվարից մարտ

Անակնկալ սեր կունենաք:

Ապրիլից հունիս

Կարիերայում բարձունքներ կունենաք:

Հուլիսից սեպտեմբեր

Ձեր հարաբերությունները նոր որակներ կստանան, ու ամեն ինչ հիանալի կլինի:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Հնարավոր է՝ որոշ բացթողումներ ունենաք, ինչի հետևանքով ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Մի անհանգստացեք: Մարդիկ, որոնք գնահատում են ձեզ, կմնան ձեզ հետ, ու ամեն ինչ լավ կլինի:

Այծեղջյուր

Հունվարից մարտ

2018թ. ծանր տարի էր ձեզ համար, բայց դուք կարողացել հաղթահարել բոլոր դժվարությունները: 2019թ. անհամեմատ լավ կլինի ձեզ համար:

Ապրիլից հունիս

Ձեր կյանքում նոր մարդ կհայտնվի: Նոր ընկեր, նոր հարաբերություններ կամ էլ՝ ընտանիքում նորածին կհայտնվի: Նա ձեր կյանքում չափազանց մեծ նշանակություն է ունենալու:

Հուլիսից սեպտեմբեր

Ռիսկային ճամփորդություն կատարելու ցանկություն կունենաք, բայց պետք չէ վախենալ: Կյանքն արկածներով լի է, ու դուք պետք է այն ընդունեք:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Երկար սպասումներից հետո վերջապես մեծ բավականություն կստանաք: Տարին գերազանց կեզրափակեք:

Կույս

Հունվարից մարտ

2018թ. ձեզ չափից շատ ցավ պատճառեց: Փորձեք ժամանակ տրամադրել ձեզ և կենտրոնացեք: Պատրաստ եղեք սպասվող փորձություններին:

Ապրիլից հունիս

Դուք կգտնեք ինչ-որ յուրահատուկ տղամարդու, սակայն ետ կմղեք նրան ձեզանից: Բայց այս դեպքում դուք չեք որոշողը, քանի որ այդ տղամարդը յուրահատուկ է: Նա հենց այնպես չի հեռանա:

Հուլիսից սեպտեմբեր

Դուք չեք ցանկանա հարաբերություններ ունենալ այդ տղամարդու հետ, բայց դուք կսիրահարվեք նրան: Դուք ցանկանում եք հեռու մնալ նրանից, բայց տղամարդը գիտի, թե ինչ եք դուք ցանկանում իրականում, այդ իսկ պատճառով չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել:

Հոկտեմբերից դեկտեմբեր

Վերջապես կհասկանաք, որ սիրահարվել եք: Սկզբում չեք հավատա, բայց կհասկանաք, որ հենց այդ մարդուն եք ցանկանում հանդիպել Նոր տարուն: Եվ այդ հարաբերություններն այլևս ցավոտ չեն լինի:

2019թ. ձեզ անհնարին թվացող անակնկալներ կմատուցի: Թող անցյալը մնա ետևում, իսկ դուք շարժվեք առաջ: Ձեր ճանապարհին նոր իրադարձություններ կլինեն, ուստի բաց եղեք՝ դրանք ընդունելու համար: