Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը
Արցախի Հանրապետությունում ամենաթեժ կետերից մեկը համարվող Ջաբրայիլում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն այսօր արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: Դեպքի մասին պատմեց Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը:
«Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում: Տրվել է կույրաղիքի որդանման լաբիրինթ բորբոքում ախտորոշում։ Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,-պատմում է մայրն ու նկատում՝ նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել:
Մոտ 5 ու կես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել տղայի կյանքը: Հայկ Խաչատրյանը հիմա գտնվում է մայրական խնամքի արձակուրդում: Մայրը՝ Թամարա Բաղդասարյանը ոգևորվածությամբ է նշում՝ որդին հիմա արդեն լավ է զգում: «Երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։ Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,-նշեց նա ու հավելեց՝ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել:
Զինծառայողի մայրը տպավորված է հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրությամբ, հոգատարությամբ: «Այդ ծայրամասում այդ տեսակի խնամքից զարմացած եմ»,- նշեց նա:
Հայկը զինվորական ծառայությանը կվերադառնա արդեն հոկտեմբերի 23-ից:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան