Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար. դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան. Փաշինյան
Զոհված զինծառայողների հիմնադրամի (100 դրամների» հիմնադրամ) շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ մերձ հարաբերություններ ունեիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, է զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նա նաեւ հավելեց, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տալիս իրենց կազմակերպությանը, ինքն էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին:
«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան»,-արձագանքեց վարչապետը:
«Մի ստեղծեք մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն, որ ավելի լավ է թողնենք հին վիճակը, որ բոլորի համար հավասար վատ լինի, քան մտածեն խնդիրները լուծելու մասին: Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:
Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան