Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 MD 964 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել շինության պատին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը, ովքեր, ըստ նրանց առաջինը օգնություն ցուցաբերած քաղաքացիների՝ անչափահաս տղաներ են եղել, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 3-րդ անձ էլ է եղել, ով վթարից հետո դիմել է փախուստի: Իսկ ավտոմեքենայի դիմապակու վրա էլ փակցված է ՀՀ Պաշտպանության նախարարության անցագիր՝ տրված գնդապետ Վ. Սաղաթելյանի անվամբ:






















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան