«Փաստ». «Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով ավելի է ակտիվանում «Սասնա Ծռերը»։ Պարզվում է՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հայտնի այս ուժի ներկայացուցիչների հանրային նման ակտիվությունը ունի խորքային պատճառներ, ավելի ստույգ՝ հիմքեր են նախապատրաստվում հետագա զարգացումների համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերն» առաջիկայում լուրջ ակտիվություն են դրսևորելու ՍԴ շուրջ ընթացող գործողություններում։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Գարեգին Չուգասզյանն օրերս բավական ուշ ժամի կառավարության շենքում է եղել և, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, «ծռերը» և նրանց սատարող կոնգլոմերատը փորձելու են ստանձնել ՍԴ-ի դեմ ընթացող պայքարի առաջամարտիկի դերը՝ նախաձեռնությունը լևոնտերպետրոսյանականներից վերցնելով իրենց ձեռքը:
Նրանք առաջիկայում ՍԴ դիմաց սպասվող ցույցերի հիմնական կազմակերպիչներն ու գործող անձինք են ուզում լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան