Իրաքում երկօրյա ցույցերի ընթացքում առնվազն 63 մարդ է զոհվել
Բաղդադում եւ Իրաքի այլ բնակավայրերում անկարգությունների հետեւանքով անցյալ ուրբաթ օրվանից առնվազն 63 մարդ է զոհվել, մոտ 2,6 հազարը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է մարդու իրավունքների կառավարական բարձրագույն հանձնաժողովը, հայտնում է Sky News Arabiya-ն։
Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր շաբաթօրյա ցույցերի ժամանակ իրաքյան մայրաքաղաքում եւ երկրի հարավում վեց զոհերի մասին։ Մասնավորապես, երեք ցուցարար մահացել էին Էն Նասիրիա քաղաքում տեղացի պաշտոնյայի տունը հրկիզելիս։
Մեկշաբաթյա դադարից հետո ցույցերը ուրբաթ օրը վերսկսվել են Բաղդադում եւ առավելապես շիաներով բնակեցված մի շարք այլ բնակավայրերում։ Ցուցարարները բողոքում են կյանքի պայմանների վատացման, գործազրկության եւ իշխանական մարմիններում կոռուպցիայի դեմ։
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի շրջաններում սկսվել էին հակակառավարական ցույցեր։ Խաղաղ բնույթ կրող հանրահավաքներն արագ վերածվել էին ոստիկանների եւ զինվորականների հետ դաժան բախումների։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)