«Փաստ». Այսուհետ կմասնակցի՞ ՍԴ նիստերին
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, ըստ որի՝ քաղաքական ուժերը որոշել են հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ վերջինս դատավոր դառնալուց հետո չի մասնակցել որեւէ դատական նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից (ծառայողական ավտոմեքենա, բենզին, հեռախոսի համար հատկացված գումար, պարգեւավճար, աշխատավարձ եւ այլն)։
Փաստացի պետությունը Գրիգորյանի նկատմամբ վերաբերվում է՝ ինչպես սահմանված է օրենքով, իսկ ահա Գրիգորյանը նույնկերպ չի վերաբերվում պետությանը։ Ի դեպ, այս նախաձեռնության մեջ ներառված են նաեւ արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ, որոնք օրերս հնարավոր է հանդես գան նաեւ ընդհանուր հայտարարությամբ։ Ստեղծված իրավիճակն իշխանությունների կողմից բավական ցավոտ է ընդունվել, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցների «անխոնջ ջանքերի» շնորհիվ Գրիգորյանը հնարավորություն ստացավ դառնալ ՍԴ դատավոր, ու հենց այդ պատճառով շաբաթ օրը Վանաձորի օրվա միջոցառման շրջանակում Փաշինյանը Վանաձորում «թեթեւակի» հանդիպում է ունեցել իր թիմի առանցքային ներկայացուցիչների հետ եւ այս առիթով հայտնել իր մտահոգությունները։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նա հորդորել է Գրիգորյանի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել եւ հանգամանալից քննարկել ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ հետագա քայլերի հաջորդականությունը։ Այնպես որ, չի բացառվում, որ Վահե Գրիգորյանը ստիպված լինի գնալ աշխատանքի եւ կատարել իր պարտավորությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»