Հայաստանի 5-ից 29 տարեկան քաղաքացիների մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ՃՏՊ-ներին. ԱՀԿ ներկայացուցիչ
Հայաստանի 5-ից 29 տարեկան քաղաքացիների մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին: Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ճանապարհներին անվտանգության թեմայով քննարկման շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:
Նրա խոսքով՝ սա վկայում է ճանապարհներին անվտանգության ոլորտում լուրջ բացթողումների մասին, ինչը կարելի է համարել երկրի կայուն զարգացման խոչընդոտ: «Ճանապարհներին անվտանգության ապահովումը կապված է բոլոր պատասխանատու մարմինների համակարգված աշխատանքի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակը սա կարեւորում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցման տեսանկյունից»,- նշեց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Երեւանում «Ավելի անվտանգ քաղաքներ: Ճանապարհներ եւ Գյումրիում աջակցություն հետիոտնին» ծրագրի շրջանակում քննարկումներ են ընթանում Հայաստանի ճանապարհներին անվտանգության թեմայով:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան