Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար
«Փաստ» օրաթերթը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ խանութներից հետ են վերցնում պիտանելիության ժամկետը լրացած ապրանքները, ապա դրանք խառնում նոր արտադրվող մսամթերքին ու նորից վաճառքի հանում:
Ահազանգն ինքնին չափազանց մտահոգիչ է: «Փաստը» սկզբի համար հարցումներ է ուղարկելու արտադրողներին, ապա և վաճառակետերին:
Հետո նաև կզրուցենք ոլորտի փորձագետների հետ: Այս անգամ դիմել ենք «Բարի Սամարացի» ընկերությանը:
Այս կազմակերպությունից իրենց մասով տեղեկությունը կտրուկ հերքեցին:
«Ցանկացած սուպերմարկետից ու խանութից հեշտությամբ կարելի է ճշտել ու համոզվել, որ «Բարի Սամարացի» ընկերությունը «վերադարձ» չի ընդունում: Այսպես կոչված վերադարձի ենթակա ողջ ապրանքը հենց խանութներից թափվում է:
«Բարի Սամարացի» ընկերությունը պատասխանատու է իր արտադրանքի որակի համար՝ արտադրությունից մինչև իրացում:
Վերահսկողությունն իրականացվում է նաև խանութներում: Եվ բոլոր այն վաճառակետերում, ուր անբարեխիղճ մոտեցում է նկատվում արտադրանքի պահպանման ու իրացման հարցում, ընկերությունը հրաժարվում է ապրանք մատակարարել այդպիսի խանութներին»,-պատասխանեցին «Բարի Սամարացի» ընկերությունից:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան