Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի “Colors of your dream” երգի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակի նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։ Նկարահանումների ընթացքում օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում մեր պատվիրակի տեսահոլովակը։ «Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ հանդիսատեսին ներկայացնել իմ եվրատեսիլյան երգի տեսահոլովակը։ Նկարահանումները շատ լավ են անցել եւ ես անհամբեր սպասում էի արդյունքին։ Կարծում եմ, շատ գունեղ ու դրական տեսահոլովակ է ստացվել եւ հուսով եմ, որ հանդիսատեսին դուր կգա» - ասել է Կարինա Իգնատյանը։ «Կարինան անկասկած մրցույթի այս տարվա ֆավորիտներից է։ Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին, որն, ի դեպ, արդեն հասանելի է Եվրատեսիլի յութուբյան էջում» - ասել է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։ Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում Հայաստանը։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան