Նոր Նորքում մանկապարտեզից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի բուժկետից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարած անձի ինքնությունը։
Երեւանի բնակիչ, 46-ամյա տղամարդը նոյեմբերի 4-ին իր տնից բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին եւ խոստովանական ցուցմունք տալուց հետո ձերբակալվեց։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան