Թվում է, թե բոլորը կարող են կանգնել մի ոտքի վրա 20 վայրկյան. Եթե ձեզ չհաջողվեց, ապա դուք պետք է սա իմանաք
Ինչպես կվերաբերեք, եթե մենք ասենք, որ 20 վայրկյան մեկ ոտքի վրա կանգնել կարողանալը կարող է պատմել ձեր գլխուղեղի առողջության մասին: Հավանաբար դուք կմտածեք, որ խելագարվե՞լ ենք: Մի շտապեք եզրակացություններ անել: Վերջերս Stroke ամսագրում հրապարակվել էր մի հետաքրքրաշարժ հետազոտություն:
Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի Գենոմային բժշկության կենտրոնի գիտնականները ուսումնասիրել են 1400 մարդու:
Մասնակիցների միջին տարիքը եղել է 67 տարեկան: Նրանցից պահանջվել է 60 վայրկյան կանգնած մնալ մեկ ոտքի վրա: Այդ ընթացքում աչքերը պետք է բաց լինեին: Լավագույն արդյունքները վերցվել են անալիզի համար: Ընդհանուր առմամբ երկու փորձ է ձեռնարվել: Այնուհետև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտվել են մասնակիցներից յուրաքանչյուրի ուղեղը:
Գիտնականները պարզել են, որ ում համար դժվար է եղել կանգնել հանձնարարված դիրքով 20 վայրկյանից ավելի, ունեցել է ուղեղի անոթային վնասվածք, թեպետ նախկինում ոչ մի ախտանշան չի նկատվել:
Ինչպե՞ս կարող է մի ոտքի վրա կանգնելու ունակությունը կապված լինել ուղեղի առողջության հետ: Պարզվում է, որ հավասարակշռությունը ձեռք է բերվում այս երեք բաղադրիչների՝ տեսողության, տարածական զգացումի և վեստիբուլյար ապարատի գործելու դեպքում: Իսկ մենք դեռևս դպրոցական տարիքից գիտենք, որ այս երեք շղթանեը վերահսկվում է ուղեղի կողմից: Այդ պատճառով շարժման կոորդինացման ցանկացած խանգարում, այնպիսին, ինչպիսին օրինակ մի ոտքի վրա կանգնել չկարողանալն է տարածության մեջ, կարող է խոսել ուղեղի վնասված լինելու մասին:
Այս թեստը կարող եք անցնել տնային պայմաններում: Եթե դուք չեք կարողանում գոնե 20 վայրկյան պահել հավասարակշռությունը ապա, ամենայն հավանականությամբ խանգարված է ձեր ուղեղի աշխատանքը: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...