Երբ իմացա, թե ինչու է նա սրբիչը թրջում աղաջրի մեջ և դնում գլխին, ես նույնպես այդպես վարվեցի
Ասում են, որ գլխացավին ոչ մի կերպ հնարավոր չէ դիմանալ. Այդ պատճառով նման խնդրի դեպքում անմիջապես վազում ենք դեղատուն՝ որևէ ցավազրկող ձեռք բերելու համար: Ցավոք, բոլոր արդյունավետ դեղերը բուժում են մի օրգանը, և միևնույն ժամանակ վնասում մյուսին:
Մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մի հիանալի ժողովրդական միջոցով, որը կազատի ձեզ գլխացավից՝ առանց վնասելու մյուս օրգանները: Դրա համար ձեզ պետք կգա հետևյալ բաղադրիչները:
Աղի կոմպրես գլխացավի դեպքում
Հարկավոր է
Թանզիֆից վիրակապ (կարելի է վերցնել նաև երկար սրբիչ)
Աղ
Ջուր
Ինչպես անել կոմպրեսը
Սկզբում վերցրեք թանզիֆը, ծալեք այն 8 շերտ(վիրակապը պետք է լինի երկար, որպեսզի կարողանաք փաթաթել այն գլխին և լայն, որպեսզի ամբողջովին ծածկի ճակատը):
Տաքացրեք 250 մլ ջուր մինչև 60–70 աստիճան, այնուհետև լուծեք նրա մեջ 2թ/գ աղ: Այսպես դուք կստանաք աղային լուծույթ (8 %).
Թրջեք թանզիֆը լուծույթի մեջ և լավ քամեք: Այնուհետև մի փոքր հովացրեք և փաթաթեք գլխինծածկելով ճակատը, ականջները և ծոծրակը:
Արդեն մի քանի րոպեից դուք կզգաք, որ գլխացավ այլև չկա: Պառկեք առանց թանզիֆը հանելու ևս 10-15 րոպե: Լվացվեք տաք ջրով և ապրեք առանց գլխացավի:
Կարծում ենք, այս միջոցը դուք նույնպես կհավանեք: սակայն եթե ձեզ շարունակ անհանգստացնում են գլխացավերը, ապա անհապաղ դիմեք բժշկի:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...