Հայ զույգը աջակցություն է ստացել Հայաստանի Հանրապետության և «Յունիբանկի» կողմից
Past.am-ը գրում է.
Նարեկ Հովհաննիսյանը օծանելիքների խանութից գնումներ էր կատարել ու հոկտեմբերի մեկին մասնակցել խաղարկության:
Պատահաբար նրան բաժին էր հասել խաղարկության շահումը` երկու անձի համար ուղևորություն «Շարմ էլ Շեյխ»:
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներ` Նարեկ Հովհաննիսյանն ու Լիլիթ Առաքելյանը վերջերս էին ամուսնացել ու սպասում էին իրենց առաջնեկին: Թեև ռիսկային էր, սակայն որոշել էին օգտվել ընձեռնված առիթից և հղիությունը հետևող բժշկի թույլտվությամբ նոյեմբերի երկուսին մեկնել էին Եգիպտոս: Ինքնաթիռի վայրէջքից հետո, անմիջապես օդանավակայանից Լիլիթին տեղափոխել էին մոտակա ծննդատուն: Երեխան ծնվել էր վաղահաս` յոթ ամսական:
Երկրին անծանոթ երիտասարդները հանգստի փոխարեն հուզվել ու անհանգստացել էին, ապա կողմնորոշվելով դիմել Եգիպտոսում աշխատող հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանին: Նարեկը փորձել էր իրավիճակին հարմարվել ու զբաղվել փաստաթղթային ձևակերպումներով: Դեսպանատան աշխատակիցների ուշադիր, հետևողական աշխատանքի արդյունքում երիտասարդ ծնողները հարթել էին դժվարությունները:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես սրտացավ ու օպերատիվ վերաբերմունք էր ունեցել տեղի ունեցածին, ինչպես նաև նպաստել էր պետական մոտեցում ցուցաբերելուն: Մեկ շաբաթով հանգստի մեկնած զույգը Եգիպտոսում ապրել է քսանութ օր, ելնելով մոր և մանկան առողջական վիճակից: Նրանց ֆինանսական մեծ աջակցություն էր ցուցաբերել «Յունիբանկը» հոգալով բոլոր ծախսերը` կապված կեցության և այլ խնդիրների հետ:
Երբ երեխայի վիճակը համարվել էր կայուն, նրանք արաբ բժիշկների ուղեկցությամբ վերադարձել էին Հայաստան, որտեղ էլ նրանց դիմավորեցին հարազատները և Past.am-ի լրագրողական կազմը:
Երևանի օդանավակայանից փոքրիկին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հետազոտություն անելու նպատակով, որպեսզի համոզվեն նրա առողջ լինելուն:
Երջանիկ զույգն ու նրանց հարազատները պարզապես չէին դադարում գովեստի և շնորհակալանքի խոսքեր ասել պետությանն ու հովանավորներին:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան