Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Իշխանության մահակը կարող է վերածվել կապիկի ձեռքի փայտիկի

Կանխատեսվում էր, որ սահմանափակումները հանելուց հետո վարակակիրների թվի ավելացման մեջ ուղղակի մեղադրվելու են հասարակությունը, քաղաքացին։ Այսօրվա թվերի հրապարակումից հետո վարչապետական հերթական լայվի շեշտադրումը դրա ապացույցն է։ Եվ քանի որ քաղաքացին-ժողովուրդը «անկազմակերպ է», չի պաշտպանում հակահամաճարակային կանոնները, ապա կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ցուցանիշներն աճելու են, անցնելով օրական՝ 200-ի սահմանը։ Դա հիմք ընդունելով, իշխանությունները նոր սահմանափակումներ կմտցնեն, ենթադրաբար՝ մինչև հուլիսի 1-ը, խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Այդպես Հայաստանը, հնարավոր է, կհայտնվի պանդեմիայից տուժած երկրների աղյուսակի բարձր հորիզոնականներում, հետևաբար՝ կակնկալի միջազգային մեծ օժանդակություն։

Հին ասացվածք կա՝ հրամանատարի թեկուզ սխալ, բայց վճռական որոշումն ավելի ճիշտ է, քան անվճռական, փոփոխելի և կասկածներ սերմանողը։ Ինչպես տեսնում ենք՝ տարբեր երկրներ պայքարի տարբեր ռազմավարություն են կիրառում։ Օրինակ՝ տարածաշրջանում ցածր ցուցանիշներ ունեցող Վրաստանը ճգնաժամի հաղթահարման ռազմավարական ծրագրեր է մշակում։ Ցածր մահացության ցուցանիշ ունեցող Գերմանիան աչքի է ընկնում պայքարի հաստատակամությամբ և արդյունավետությամբ։ Իսկ ժողովրդին մեղադրող կառավարությունները պայքարն իռացիոնալ ուղղությամբ են տանում։ Այդ պատճառով այդ երկրներում աղետի չափերը համեմատաբար՝ մեծ են։

Հարկ է նկատել նաև, որ պետական ապարատի և քաղաքական համակարգի համաձայնեցված աշխատանքի արդյունքում է հաջողվում ճգնաժամի կառավարելիության ռազմավարություն իրականացնելը, որը ոչ միայն ճգնաժամի հաղթահարման հույս է ներշնչում, այլև կառավարելի է դարձնում աղետի ծավալման ռիսկերը։ Իսկ ամեն ինչում քաղաքացուն-ժողովրդին մեղադրելու-հանդիմանելու մարտավարությունը խորացնում է հասարակական անհամերաշխությունը, որն առանց այս էլ խորացված է խորհրդարանական ծեծկռտուքների, սև-սպիտակ բաժանումների հետևանքով։ Փոխադարձ անվստահության խորացումը կարող է, թերևս, ժամանակավոր դրական էֆեկտ ունենալ վարակի տարածումը կանխելու առումով։ Սակայն եթե այն հասարակական բնավորություն դառնա, ապա խիստ բացասական կանդրադառնա տնտեսության վերականգնման և սոցիալ առաջընթացի վրա պանդեմիայից հետո։ Ամենաանցակնալի հետևանքը կլինի այն, որ քաղաքական համայնքը կդադարի հավատալ ժողովրդին, հետևաբար նաև ժողովրդավարությանը։

Ավելորդ չի նշելը, որ հասարակության սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու միակ լծակը ազգային-հասարակական արժեքներն են։ Եթե դրանք շրջված են կամ ցինիկաբար արհամարհվում են, ապա առաջանում է կրկեսային քաոս, որի ժամանակ իշխանության մահակը վերածվում է կապիկի ձեռքի փայտիկի։ Այսինքն՝ ոչ ոք լուրջ չի ընդունում իշխանությունների հրահանգները, նույնիսկ՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար սահմանված պատժից չի զգաստանում։

Թաթուլ Մկրտչյան