Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ

Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամները նամակ են հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին , որտեղ ասվում է․

«Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին
Երևան, Հայաստան

Մեծարգո պարոն վարչապետ,
Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամներս, ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ձեր պատմական այցը Հայաստան: Հուսով ենք, որ Ձեր ներկայությունը կամրապնդի Կանադա-Հայաստան հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Այս նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդասիրական հրատապ խնդրի վրա․ մեր հարազատները՝ 19 հայ բանտարկյալներ շարունակում են Ադրբեջանում ապօրինաբար պահվել անազատության մեջ: Չնայած նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել նրանց անազատության մեջ՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքը և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը:

Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում: Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։

Մեր մտահոգությունները խորանում են նրանց կալանքի պայմանների և միջազգային դերակատարների կողմից արձանագրված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դեմ կայացած դատավարությունները լայնորեն քննադատվել են՝ որպես արդար դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի գործընթացներ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ազատ արձակելու մտադրություն չունեն։ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է նրանց կացության վերաբերյալ կանոնավոր ու անաչառ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։

Կանադայի փորձն այս կոչին հաղորդում է բարոյական առանձնահատուկ կշիռ։  Կանադան անցել է հաշտեցման սեփական գործընթացի միջով և հասկացել, որ կայուն խաղաղություն կարող է կառուցվել ոչ թե ժխտման, լռության կամ չբուժված վերքերի, այլ ճշմարտության, իրավունքների ճանաչման, հարգանքի, համագործակցության և գործընկերության հիման վրա։ Նույն սկզբունքն է գործում նաև այստեղ. խաղաղությունը, որը թույլ է տալիս մարդկանց կամայականորեն պահել կալանքի տակ, նրանց ընտանիքներին էլ՝ տառապանքի մեջ, չի կարող լինել վստահելի, կայուն կամ արդար։

Մեծարգո պարոն վարչապետ, Դավոսում Ձեր ելույթում Դուք ներկայացրիք «արժեքների վրա հիմնված ռեալիզմի» սկզբունքային և պրագմատիկ տեսլականը՝ հիմնված մարդու իրավունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու օրենքի գերակայության վրա։ Դուք հիշատակեցիք «ստի մեջ ապրելու» Վացլավ Հավելի նախազգուշացումը․ Բաքվում հայ բանտարկյալների շարունակվող կալանքը հենց այդպիսի իրավիճակ է, որը պետք է կոչել իրական անունով ու կարգավորել։

Ամենայն հարգանքով՝ խնդրում ենք Ձեզ ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային Բաքվում պահվող հայ բանտարկյալների գործին և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։

Խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Նրանց ազատ արձակումը և հայրենիք վերադարձնելն անփոխարինելի են խաղաղության ցանկացած իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց են։

Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։  Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում։ Խորապես համոզված ենք, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ մեր ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում մարդասիրական այս հրատապ խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար և ակնկալում ենք Կանադայի աջակցությունը մեր հարազատների ազատ արձակման և անվտանգ վերադարձի ապահովման գործում»: