Շան հարձակման հետևանքով մարդ է մահացել. Անի Խաչատրյան
Ըստ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի՝ շան հարձակման հետևանքով մարդ է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը եւ կից կուսանկար հրապարակել։
«Ակնկալում եմ մեկնաբանություն»,– նշել է Խաչատրյանը:
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից պատասխանել են ավագանու անդամի գրառմանը՝ նշելով.
«Հարգելի տիկին Խաչատրյան, ողբերգական դեպքը, որի մասին գրել ենք, տեղի է ունեցել շաբաթներ առաջ: Ըստ նախնական վարկածի, շունը հարձակվել է քաղաքացու վրա, որը վազել է, սայթաքել եւ ծանր վնասվածք ստացել, որից հետո քաղաքացին մահացել է: Այնուհանդերձ, ուզում ենք նշել, որ Ձեր մեջբերած մեկնաբանությունում մեր ձեւակերպումները անհաջող են. մարդու մահվան պատճառների մասին եզրակացություն կարող են հայտնել միայն իրավապահները: Խնդրում ենք ներողամիտ լինել»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան