Ռուսաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թողարկման ժամկետը
Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է թողարկվել այս ամռան վերջին, հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված Նաիլի Ասկեր-զաի «Վտանգավոր վիրուս 5» ֆիլմում:
Գինցբուրգը պատմել է, որ դեռ շուրջ մեկ ամիս կտևեն թունավորության և ռեակտոգենության նախակլինիկական փորձարկումները, ինչից հետո առողջապահության նախարարությունը թույլ կտա պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
Նա նշել է, որ որ պատվաստանյութը կրծողների վրա փորձերի ժամանակ ցույց է տվել բավականին բարձր իմունոգենություն:
Գինցբուրգը ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցումը և արտադրությունը սկսելուց հետո անհնար կլինի միանգամից պատվաստել երկրի բոլոր բնակիչներին: Գիտնականը հավելել է, որ առողջապահության նախարարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատվաստանյութի արտադրության համար:
Ըստ վիրուսաբանի՝ եթե SARS-CoV-2-ը մուտացիայի չենթարկվի, ապա COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է ներառվել պատվաստումների ազգային օրացույցում: Նրա կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիք, քանի որ վիրուսը «լուրջ է տրամադրված և եկել է երկար ժամանակով»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան