Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը. Արթուր Ղազինյան
Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Երեկ հինգ ժամ անբովանդակ ճամարտակելու միակ պատճառը «Արցախի ընտրյալ իշխանություններ» արտահայտության մի քանի անգամ կրկնությունն էր, ինչն արվեց տանը դասն անգիր սովորած և ուսուցչի մոտ լավ տպավորություն թողնելու թույլ աշակերտի էնտուզիազմով։
Այս արտահայտության հասցեատերերը Հայաստանում և Արցախում չէին։ Այն ուղղված էր իշխանափոխության պատվիրատուներին և նպատակ ուներ ցույց տալ ստանձնած պարտավորությունների կատարման իր հանձնառությունը։
Փոխարենը Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը, այն է Սահմանադրական դատարանի իշխանության յուրացումը, և հետաձգել Ադրբեջանի սպասվող ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։
Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։
Տեղապտույտների (կռուտիտ) ու մանիպուլյացիաների շրջանագիծը նեղանում է, իսկ օղակը սեղմվում։
Մոտենում է իրականության հետ առերեսման պահը»,- գրել է նա։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան