ՏԱՍՍ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պապի մասին ռուսական ԶԼՄ-ների կեղծ հոդվածներին
Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։
«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե Գևորգյանը։
Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ «այն փաստը, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար, խոսում է կամ անփույթ վերաբերմունքի, կամ այդ հրապարակումների կողմնակալության մասին»։
«Մենք ցավում ենք, որ որոշ ռուսական ԶԼՄ-ներ հրապարակել են այսպիսի չհաստատված նյութեր՝ օգտագործելով հռետորաբանություն, որը դիտավորյալ տարածվում է որոշակի շրջանակների կողմից ՝ զուտ քաղաքական նպատակներով»,- նշել է Գևորգյանը:
Վարչապետի մամուլի խոսնակն ավելացրել է. «Աղբյուրների տարածվածության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կեղծարարության նախաձեռնողները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրության միջև»։ Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», որի անունը հիշատակվում է հրապարակումներում։
«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» վերնագրով: Նրան նաև կարելի է գտնել ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի զինվորական կոչումով»,- ասել է նա։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան