Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը
Հասարակություն

Վարչապետի մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները․ անհանգիստ եմ նրա համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հերթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։

Ես, իրականում, շատ անհանգիստ եմ իր համար։

Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները։

Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք՝ ընդդիմություն ասելով Փաշինյանն ի նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը, այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կառգել «ընդդիմության առաջնորդ»

Հիմա հոդվածի բուն բովանդակության մասին։

1. Քաղաքագիտական գիտելիքների պակա՞սն է պատճառը, թե դիտավորյալ ժոնգլյոռությունը, բայց Փաշինյանը հետեւողականորեն խառնում է քաղաքական օրակարգ եւ ծրագիր հասկացությունները։

2. Ինքնին ֆանտաստիկայի ժանրից է, երբ գլոբալ պոպուլիզմի լոկալ մարտիկը խոսում է քաղաքական բովանդակության մասին, քանզի Նիկոլը, քաղաքական ֆանֆառոնությունից բացի, որեւէ այլ նախասիրություններով աչքի չի ընկել։ Պոպուլիզմն ու բովանդակությունն անհամատեղելի են նույնքան, որքան Բռջոնին եւ Հեգելը, սեխն ու կաթը, կոռոնավիրուսն ու ալկոգելը։

3. Քաղաքականության մեջ «-իզմերը» մերժողը , սեփական քաղաքական շահերին արժեքներ մատաղ անողը չուներ եւ չի կարող ունենալ որեւէ սկզբունք։ Այս եռաչափ աշխարհում Հայաստանը չունի այդքան «տափակ» քաղաքական վեկտորի շռայլություն։

4. Փաշինյանական կառավարության ծրագիրը գրոտեսկային խառնուրդ է՝ արտաքինից պարտադրված քայլերի, սեփական պարզունակ մտքերի եւ նախկին կառավարությունից ժառանգած ծրագրերի copy-paste-երից։

5. Պրիմիտիվության չափն ընկալելու համար դիտարկեք այս շեդեւռալ միտքը. «Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն»։ Ու սա գրում է մի մարդ, ով ոչ միայն մեզ քննադատելով եկավ իշխանության, այլեւ գալուց հետո շռայլորեն օգտվում է կառավարման համակարգում մեզանից սկսած բազում ռեֆորմներից ու արդյունքներից. 12-ամյա կրթությունից մինչեւ պարտադիր կուտակային, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մինչեւ «1000 դրամների» հիմնադրամ եւ այլն։

6. Սույն «отец шашлычной демократии» գործիչը մոռանում է, որ մեր հանրային քննադատական դիսկուրսի մեջ կարեւոր տեղ են զբաղեցրել առաջարկությունները՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, կորոնավիրուսից մինչեւ դատաիրավական բարեփոխումներ։ Անգամ արտակարգ դրության պայմաններում մենք գենեռացրել եւ պարետատանն ենք փոխանցել իրավիճակին վերաբերող տասնյակ առաջարկություններ եւ լուծումներ։

7. Արտաքին քաղաքականության մասում հոդվածագիրը հասնում է դեմագոգիկ էքստազի։ Էլ «ինքնիշխանություն», էլ Ռուսաստան, էլ գույք-պարտքի դիմաց։ Պարոնը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հիրավի, ունիկալ է այս ոլորտում իր կառավարության ձեռքբերումը. փչացնել կամ անլրջացնել Հայաստանի հարաբերությունները դաշնակից, գործընկեր եւ հարեւան բոլոր երկրների հետ։

8. Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքնիրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։

Մնացածը՝ տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրը արդեն ձեւավորել է քաղաքական օրակարգի երեք կարեւորագույն խնդիրները՝

1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
2. Հայաստան՝ առանց Նիկոլ։
2. Հայաստան՝ Նիկոլից հետո»։