Սա փաստացի սանձարձակ մոտեցում է մեր պետականության հանդեպ. Դավիդ Ֆիդանյան
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի տեղի ունեցած նիստի ժամանակ ի պատասխան Հայաստանի և Բելառուսի ղեկավարների կողմից առաջարկվող էներգակիրների միասնական շուկայի և այդ համատեքստում գազի գնի միասնական սակագնի մասին առաջարկներին՝ ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ գազի գինը պետք է որոշվի շուկայական կոնյուկտուրայի հիման վրա: Դրան զուգահեռ նաև նշել է, որ գազի միասնական սակագին կարող է լինել այն պարագայում, երբ լինի միասնական շուկա, միասնական բյուջե և հարկային համակարգ: Սա փաստացի սանձարձակ մոտեցում է մեր պետականության հանդեպ և տեղավորվում է «Էժան գազ սուվերենության դիմաց» բանաձևի շրջանակներում: Սա իրապես հստակորեն ցույց է տալիս Ռուսաստանը ոչ միայն իրական դաշնակից չէ Հայաստանին այլև Ռուսաստանը օգտագործելով կորոնավիրուսային համաճարակը և համաճարակի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամը՝ փորձում է ամեն կերպ խորացնել խորացնել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները, որոնք ծառայում են իր նեոկայսերական ամբիցիաներին: Իհարկե Ռուսաստանը շարունակելու է տարբեր ուղղություններով ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա, սակայն Հայաստանի իշխանությունները պարտավոր են հետևողական կերպով շարունակել բարձրացնել մեր պետությանը հուզող բոլոր հարցերը և տեղի չտալ տարատեսակ սանձարձակ առաջարկներին կամ առավելեւս ճնշումներին և վերջիվերջո սկսել մտածել գազի ներմուծման այլընտրանքային աղբյուրների մասին, որոնք բոլորս էլ գիտենք, որ կան և անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորման պարագայում հնարավոր է իրագործվեն:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան