Արցախում խաղաղություն ենք նախապատրաստում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Ինչպես հայտնի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանն այս տարի որոշվել է չհատկացնել ականազերծման նպատակով տրվող մարդասիրական օգնությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ նպատակ վերականգնելու օգնության ծրագիրը կամ հնարավո՞ր է օգնություն տրամադրվի կորոնավիրուսի հաղթահարման համար, խոսակցություններ կան նաև, որ Արցախին տրամադրվող օգնությունը հնարավոր է փոխակերպվի այլ ծրագրով։ Ի պատասխան մեր հարցի՝ Լին Թրեյսին պատասխանեց․ «Մենք ուրախ ենք այն աշխատանքներով, որ իրականացրել ենք ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Կարծում ենք, որ վերջին տարիներին 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման աշխատանքներն ավարտել ենք, մեր ուշադրությունը փորձում ենք բևեռել մեկ այլ ուղղությամբ՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- նշեց դեսպանը։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան