100.000 պաշտպանիչ դիմակ` ՀՀ զինված ուժերին՝ պահուստային նպատակով (լուսանկարներ)
«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսօր՝ մայիսի 22-ին, կազմակերպել էր ավտոերթ՝ մեկ ժամանոց պտույտ Երևան քաղաքով՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին։ «Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ի համախոհ գործարարի կողմից, ով ցանկանում է մնալ անհայտ, Պաշտպանության նախարարությանը հանձնվեց 100 000 պաշտպանիչ դիմակ՝ պահուստային նպատակով, որի առաջին խմբաքանակը հանձնվեց մայիսի 22-ին։ Ավտոերթին մասնակցեցին Ռազմական ոստիկանության սպաներն իրենց ուղեկցող մեքենաներով՝ շչակներով և լուսարձակներով, ամենագնացներ, մոտոցիկլեր և այլ մեքենաներ։ Ավտոերթի մեկնարկը տրվեց ՄՀՀ-ի հարակից տարածքից, ժամը 11։00-ին։ Ավտոերթի մեկնարկից առաջ նախատեսված էր պաշտոնական մասը, որից հետո եղավ երաժշտական ողջույն-կատարում Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտախմբի մասնակցությամբ։ Երթուղին սկսեց ՄՀՀ-ից, ապա շարունակվեց հետևյալ ուղիով՝ Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալական փողոց, Շահումյանի փողոց, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Մատենադարան, Աբովյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Նոր Նորք, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից շրջադարձ, Նոր Նորք, Պաշտպանության նախարարություն։ Պաշտպանության նախարարությունում «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները 20 000 դիմակ հանձնեցին։ Վերը նշված 100 000 դիմակը ՊՆ-ին հանձնվելու են փուլային կարգով։























Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան