Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Օգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Տնտեսություն

ՀՆԱ-ն՝ համավարակի շեմին, հեղափոխական փոփոխություններ չեն եղել․ Արա Գալոյանը

ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը։

«Հիմա հրապարակվող տնտեսական հաշվետվություններն ուսումնասիրվում են երկու տեսանկյունից: Նախորդ տարվանից համեմատությունների ընթացքում ուսումնասիրվում էր, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում տնտեսությունը 2018-ի երկրորդ եռամսյակից: Այս տարի փոփոխությունների իր սանդղակն «ավելացրեց» համավարակը: Հետևաբար այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների պատկերները նախահամավարակային իրավիճակի վերջին արձանագրումներն են:

Հետո հրապարակվող հաշվետվությունների բացասական բոլոր թվերը կարելի է «բացատրել» համավարակի պատճառով սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Իսկ մինչ այդ կարելի է համեմատել, ասենք, վերջին երեք տարվա ՀՆԱ առաջին եռամսյակների կառուցվածքը: Համադրել՝ տեսնելու՝ ինչ գործընթացներ են արդեն արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը իներցիոն հսկայական թափ ունի և ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել: Բայց նկատելի գործընթացներ սկսվել են:

Խոսքն առաջին հերթին տնտեսության իրական հատվածի կրճատման մասին է: Գյուղատնտեսության ոլորտում հիմա պաշտոնական ամենամոդայիկ թեման նոր տեխնոլոգիաների, նոր ջերմոցների ու նոր կամ խելոք անվանվող տնտեսությունների ներդրման պնդումներն են: Բայց, չգիտես՝ ինչու, «խելոք գոմի» մասին հերթական ճառից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվում է: Առաջին եռամսյակը գյուղատնտեսական չես համարի: Բնականաբար: Բայց հենց առաջին եռամսյակների համեմատականի մեջ պիտի որ նկատելի լինեին ջերմոցների գործունեության արդյունքները: Եթե դրանք կան: Բայց գյուղատնտեսության կշիռն առաջին եռամսյակի մեջ նվազում է: 2018թ․-ին այն 6 տոկոս էր, 2019-ին՝ 4,9, իսկ հիմա՝ 4.7:

Հաջորդ խոշոր ոլորտը արդյունաբերությունն է: Արդյունաբերությունը ու ճիշտ նույն տենդենցը (արդյունաբերության տվյալներում ներառվում է նաև էներգետիկայի ոլորտը): 2018-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի մեջ այն 21.3 տոկոս էր, 2019-ինի՝ 20.6, իսկ այս տարի 20.4:

Ոչ մի տարբերություն շինարարության պարագային՝ 2018-ի ՀՆԱ առաջին եռամսյակի կառուցվածքում 3.8 տոկոս, 2019-ի՝ 3.5, 2020-ի՝ 3.1:

Տնտեսության իրական հատվածի դերն, իհարկե, տարեկան կտրվածքով ավելի մեծ է: Առաջին հերթին սեզոնայնության պատճառով՝ գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերության ոլորտում մշակող արդյունաբերության համար ամառ-աշունն ավելի բարենպաստ ու արգասաբեր սեզոն է: Բայց միևնույն է կարելի արձանագրել, որ իրական այս հատվածների կրճատման «հաշվին» աճում է առևտրի ու ծառայությունների մասնաբաժինը:

«Ի՞նչ ասել է ծառայությունների ոլորտ» հարցի պատասխանը լայն հասարակությունը ստացավ 2018-ի ամռանը: Այդ պահին իներցիոն գործընթացների հաշվին «շնչող» տնտեսության պարագային Տնտեսական ակտիվության ցուցանիշը հանկարծակի աճել էր: Հետո վարչապետը բացատրեց, որ դա կատարվել էր խաղադրույքների ակտիվացման պատճառով: Ճիշտ այդ պահից շատ փորձագետներ իզուր ջանքներ են գործադրում՝ փորձելով իշխանության ուշադրությունը բևեռել ՀՆԱ «վատ» կամ «թունավոր» կառուցվածքի վրա: Առևտուր ու ծառայություններ ոլորտի մեջ զվարճանքների ու մոլախաղերի «ներգրավում-աճը» դրական երևույթ չես համարի: Դրանք 2018-ի առաջին եռամսյակում կազմում էին ՀՆԱ 57.5 տոկոսը, 2018-ի՝ 57.5, իսկ այս տարի՝ 61.1 տոկոսը: Թռիչքաձև աճն ակնհայտ է:

ՀՆԱ կառուցվածքային բացասական փոփոխությունների գործընթացները նախկինում բավարար ուշադրության չարժանացան: Հիմա հետաքրքիր է՝ ինչ արդյունք կունենանք համավարակի շրջանի տնտեսական կյանքում»,- ասված է հայտարարությունում։