ԲՀԿ-ն հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես կարևորել են հայ ռուսական հարաբերությունները և երբեք կողմ չեն եղել դրանք հարցականի տակ դնելու ցանկացած քայլի:
Օրերս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անդադառնալով ԲՀԿ-ի կողմից վարվող հայ-ռուսական հարաբերություններին կրկին անգամ շեշտել է, որ կուսակցությունը հարցը մշտապես համարել է իր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն դրույթներից մեկը և չի ընդունում կուսակցության հասցեին հնչեցվող հատվածային և այլաբովանդակ տեսակետները, որոնք իրականությունից կտրված լինելով խողաթյուրում են իրական պատկերը:
«Մեր քաղաքական ուժը հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու ջատագովն է: Ուստի մեզ համար ընդունելի չեն այն էժանագին վերլուծությունները, որոնք իրականությունը խողաթյուրում են և տեղեկություններն այլ կերպ են մեկնաբանում»,- ասել է Մելքումյանը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան