Ցավոք Նոյեմբերյանում վարակվածների թիվը գնալով ավելանում է․ համայնքապետարան
Նոյեմբերյանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ բնակիչներ,
Աշխարհին պատուհասած համավարակից խուսափել չհաջողվեց. կորոնավիրուսը Նոյեմբերյանում է։ Ցավոք, հաստատված դեպքերի թիվն օրեցօր ավելանում է։ Ակտիվ աշխատանքներ են տարվում վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ, այս պահին կան մեկուսացված մի քանի ընտանիքներ։ Անուններ չենք նշի, բայց կարծում ենք՝ բոլորդ էլ գիտեք, թե ովքեր են վարակակիրների թվում, ուստի կոչ ենք անում վերջիններիս հետ շփված լինելու դեպքում ինքնամեկուսանալ և կանխել վարակի տարածումը։
Ինչպես բազմիցս նշել ենք, այս հիվանդության ամենախոցելի թիրախը տարեցներն են։ Բացառեք ձեր ընտանիքի 65 և ավելի տարեկան անդամների՝ տանից դուրս գալը։ Եթե ունեք միայնակ ապրող տարեց հարևաններ, հնարավորության սահմաններում օգնեք նրանց կամ տեղեկացրեք մեզ։
Սիրելի՛ բնակիչներ, ստեղծված իրավիճակում խուճապը միայն կարող է խանգարել. վախենալ պետք չէ, ուղղակի պետք է ավելի զգոն լինել, աչալուրջ, խստագույն կերպով հետևել պարետի ցուցումներին, անպայման կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, պահպանել ֆիզիկական հեռավորությունը։
Ի վերջո, սահմանին ապրող հային ի՞նչը կարող է վախեցնել. սա ուղղակի հերթական փորձություն է, որը պետք է միասին ու պատվով հաղթահարենք։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ»։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան