ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե
Վրացի փորձագետ Գելա Վասաձեն անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե Վրաստանում գործող հակահամաճարակային համակարգը և առողջապահությունը տարբերվում են հայկականից՝ ոչ լավագույն կողմերով, ինչպես նաև այն բանին, որ Թորոսյանը հետո զղջացել և ներողություն է խնդրել Վրաստանից, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է, և ես նույնիսկ կարող եմ հասկանալ Թորոսյանի դրդապատճառները։ Եթե հոգնում ես ամեն օր տրվող այն հարցից, թե ինչու է մեր մոտ ավելի վատ վիճակը, քան վրացիների, ապա նա կարող էր չդիմանալ և այդպիսի մի բան հորիներ։
Ինչ վերաբերում է Գամկրելիձեի պատասխանին, ես ունեմ մի հարց՝ քանի՞ մարդ կիմանար Թորոսյանի այս հայտարարության մասին, եթե այդ մասին չհնչեցներ «Իմեդի» գլխավոր համաճարակաբանը: Մանկապարտեզ է, ազնիվ խոսք: Եվ ես այս ամենից անտեղյակ կլինեի, եթե facebook-ը չլիներ»:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)