Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից
Григорий Мкртичян-ը ֆեյսբուքյան իր էջում գրում ՝
Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն 2007-ից իր կայուն տեղն ունի Հայաստանի քաղաքական դաշտում՝ մշտապես լինելով խորհրդարանում երկրորդ խմբակցությունը։ ԲՀԿ-ն միշտ եղել է Հայաստանի ներքաղաքական կյանքի կայունության և անվտանգության երաշխավորը, հեղափոխությունից առաջ և հետո եղել է յուրատեսակ անվտանգության բարձիկ, բուֆեր իշխանության և հասարկության միջև՝ երկիրը հեռու պահելով ցնցումներից։
Եթե չլինեին Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, միանգամայն անկանխատեսելի ընթացք կարող էին ունենալ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների գործընթացները․ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի միջոցով չէր կարող ընտրվել վարչապետ, ինչը կարող էր ցնցումներ առաջացնել երկրում։
Ասեմ ավելին՝ 2018-ի դեմկտեմբերի 9-ի ընտրությունների օրինական ընթացքը երաշխավորող հիմնական գործոններից մեկը դարձավ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյան միջև ստորագրված հուշագիրը։
Այսքանից հետո ծիծաղել ու անհեթեթ է, որ խորհրդարանական ընտրություններում զրոյից մի քանի ձայն ավելի ստացած ՔՈ կոչվող խմբակի անդամը գրում է․ «Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին Ազգային ժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է»։
Եթե տնաբույծ այս կուսակցությունը խնդիրներ ունի Փաշինյանի հետ, թող ինքնուրույն լուծի իր հարցերը, հեղինակավոր մարդու անունը չշահարկելով։ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից և որևէ այլ աջակցության կարիք չունեն։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...