Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:
Մասնավորապես, հրապարակվող նյութերում և այլ կերպ տարածվող տեղեկություններում պարբերաբար հատուկ շեշտադրվում է ենթադրյալ ապօրինի գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց ուղղակի կամ անուղղակի կապը ԶՊՄԿ-ի հետ՝ ստեղծելով դրանցում ընկերության ներգրավվածության պատրանք: Առավել ևս, այն պարագայում, երբ այդ անձանց գերակշիռ մասը որևէ առնչություն չունի ընկերության հետ:
Ցավալի է, որ այդ կերպ են վարվում ոչ միայն այս կամ այն սուբյեկտիվ դրդապատճառներով և նեղ անձնական շահերով առաջնորդվող լրատվամիջոցներ կամ անձինք, այլ նաև՝ որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սեփական ձախողումները և հեղինակության բացակայությունը երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար, որպես մեղավոր և պատասխանատու ներկայացնել ԶՊՄԿ-ին:
Փաստ է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան
4600 աշխատակից, որոնցից մոտ 2600-ը Քաջարան, իսկ 1800-ը Կապան քաղաքի բնակիչներ են. Քաջարանում չկա որևէ ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը չհանդիսանա ընկերության աշխատակից: Բացի այդ, ընկերությունն անուղղակի կերպով աշխատանքով է ապահովում ավելի քան 15 000 մարդու՝ իր կապալառուների, մատակարարների և փոխկապակցված ընկերությունների միջոցով: Նման պայմաններում, ցանկության դեպքում հնարավոր է առանց որևէ դժվարության Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասնակիցների մեջ գտնել ԶՊՄԿ-ի հետ ինչ-որ առնչություն ունեցող անձանց (աշխատակից, կապալառու, մատակարար, նրանց ընտանիքի անդամ, հարազատ, սոցիալական ծրագրի շահառու, ազդակիր համայնքի բնակիչ և այլն):
Ստիպված ենք հիասթափեցնել անժամանակ խանդավառված բոլոր սուբյեկտներին, կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածող անհատներին և պաշտոնապես հայտնել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ առնչություն չունի և չի ունեցել 2020 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձություններին: Չնայած տարբեր տեսակի սադրանքներին և խարդավանքներին՝ չենք ներքաշվելու քաղաքական և մեր անմիջական տնտեսական գործունեության հետ կապ չունեցող այլ գործընթացներում, նույնիսկ այս դժվարին ճգնաժամային պայմաններում շարունակելու ենք աշխատել, պահպանել աշխատատեղերը, ապահովել ընկերության հազարավոր աշխատողների և սոցիալական ծրագրերի շահառուների բարեկեցությունը, ապրել հայրենիքի հոգսերով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունն ունակ է բոլոր հարթակներում օրինական կերպով պաշտպանելու իր ու իր բազմահազարանոց կոլեկտիվի ու դրա յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...