Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»
Հասարակություն

Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»: